
«Տգետ են նրանք, ովքեր Ռոնալդուին կոչում են լավագույնը». Գասպեր

Ո՞վ է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը հարցին այս անգամ պատասխանել է կատալոնական «Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Գասպերը: Ըստ Գասպերի՝ աշխարհում լավագույնը միանշանակ Մեսսին է:
«Տգետ են նրանք, ովքեր Ռոնալդուին կոչում են լավագույնը: Բոլորին է պարզ, որ լավագույնը Լիոնել Մեսին է»,-նշել է Գասպերը:
Գասպերը շեշտել է, որ եթե անգամ ինքը չլիներ «Բարսելոնայի» նախկին նախագահը, միևնույնն է, իր համար լավագույնը կլիներ Մեսսին:
Սիրարփի Աղաբաբյան