Ինչպես ազատվել պարանոցի հատվածում աղերի կուտակումից

Մարդկանց մեծ մասն այսօր սխալ ապրելակերպ է վարում։ Մեծացել է աշխատանքների թիվը, որոնք կատարվում են համակարգչի առջև նստած վիճակում։ Որքան ակտիվ է զարգացումը, այնքան քիչ ենք մենք շարժվում, ինչը հանգեցնում է մի շարք խնդիրների։ Estet-portal.com կայքը գրում է, որ դրանցից ամենատարածվածներից մեկը պարանոցի հատվածում աղերի կուտակումն է։

Պարանոցի հատվածում աղերի կուտակման պատճառները։ Այս խնդրի հիմնական պատճառը նյութափոխանակության խանգարումն է, որն առաջանում է սխալ սննդի և քիչ շարժվելու պատճառով։ Չի կարելի արհամարհել նաև ժառանգականության գործոնը։ Օրգանիզմում աղի և ջրի հավասարակշռության մակարդակը խախտվում է, և աղերը հավաքվում են իրանի հատվածում։ Հիվանդության սկզբնական փուլերում այն վառ արտահայտված չէ, սակայն, երբ զարգանում է, կարող են առաջանալ գլխացավեր, գլխապտույտ և այլ նշաններ։ Դրանք արհամարհելու դեպքում հետագայում կարող են առաջանալ բացասական հետևանքներ։

Խնդրից ազատվելու միջոցներ։ Եթե խնդիրն արդեն իսկ ի հայտ է եկել, անհրաժեշտ է անպայման ուշադրություն դարձնել սննդակարգին։ Անհրաժեշտ է սննդակարգից բացառել մսի ճարպոտ տեսակները, մարինացված մթերքը, կծու, թթու մթերքը, կետչուպը, մայոնեզը։ Խնդրից ազատվելու գործում կօգնեն.

  • մանուալ թերապիա և մերսում
  • ֆիզիկական վարժություններ
  • ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաներ
  • դեղամիջոցների ընդունում
  • վիրահատական միջամտություն։

Գոյություն ունեն նաև ժողովրդական միջոցներ, որոնք կարող են օգտագործվել խնդրի լուծման նպատալով։

Կարդացեք նաև

Պրոֆիլակտիկայի նպատակով խորհուրդ է տրվում ակտիվ կենսակերպ վարել, զբաղվել սպորտով, հետևել սննդակարգին, օգտագործվող ջրի քանակին, առողջ մթերք օգտագործել, որը կօգնի արագացնել նյութափոխանակությունը և ազատվել տոքսիններից։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Տեսանյութեր

Լրահոս