
Դուբայում ստեղծված ծաղիկների ինստալացիան հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում

Դուբայում ստեղծվել է ծաղիկների աշխարհում ամենաընդգրկուն ինստալացիան, որը պաշտոնապես գրանցվել Է Գինեսի ռեկորդների գրքում: Այս մասին հայտնել է Էմիրություն քաղաքի Dubai Media Office մամուլի կենտրոնը:
Dubai Miracle Garden զբոսայգին ստացել է ռեկորդի սահմանման հավաստագիր, որը գրանցվել է Գինեսի գրքում: A380 մարդատար ինքնաթիռի ինստալացիայի վրա 180 օրվա ընթացքում աշխատել է ավելի քան 200 մարդ:
«Ինքնաթիռի» բարձրությունը 24 մետր է, դրա կարկասին շարված են շուրջ 90 տոննա ծաղիկ եւ բույս, որոնք աճեցվել են այդ զբոսայգում: Ընդամենը կառուցվածքում օգտագործվել է շուրջ 600 հազար ծաղիկ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: