
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վաճառել Անտոնի Մարսիալին, որպեսզի գնի Խամես Ռոդրիգեսին

Մանկունյանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հետաքրքրված է կոլումբիացու ծառայություններով:
«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է օգտվել այն հանգամանքից, որ Խամեսը կայուն տեղ չունի «Ռեալ Մադրիդի» հիմնական կազմում, հաղորդում է El Mundo Deportivo-ն: «Կարմիր սատանաները» Խամեսին գնելու գործարքի մեջ պատրաստ են ընդգրկել հարձակվող Անտոնի Մարսիալին: Անգլիական ակումբը պատրաստ է նաև վաճառել Մարսիալին՝ Ռոդրիգեսի գնման համար բավարար միջոցներ հավաքելու նպատակով:
2016-17թթ. մրցաշրջանում Մարսիալը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 14 հանդիպում և խփել է 4 գնդակ, իսկ Ռոդրիգեսը «Ռեալի» կազմում անցկացրել է 12 հանդիպում և խփել է 2 գնդակ:
Transfermarkt.de-ն ֆրանսիացուն գնահատում է 32 մլն եվրո, իսկ կոլումբիացուն՝ 70 մլն եվո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը