«Ղեկավարի կենսակերպից ուղղակիորեն կախված է բիզնեսի հաջողությունը». Արտյոմ Աղաբեկով

Խորագրեր:
«Ղեկավարի կենսակերպից ուղղակիորեն կախված է բիզնեսի հաջողությունը». Արտյոմ Աղաբեկով

Բլոգեր Սերգեյ Սուխովը զրուցել է «Պատուհանների ֆաբրիկայի» ղեկավար,
Adventum-ի համահիմնադիր Արտյոմ Աղաբեկովի հետ, որը ներկայացնում ենք մեր ընթերցողին:

Ղեկավարի կենսակերպի և ինտուիցիայի մասին

– Արտյոմ, արդյո՞ք այն կարծիքին եք, որ ղեկավարի կենսակերպից ուղղակիորեն կախված է բիզնեսի հաջողությունը:

– Այո, ես այդպես եմ կարծում: Իհարկե, կան բացառություններ: Օրինակ՝ այդ բացառություններից են մի քանի հայրենական մենաշնորհներ: Բայց եթե մենք խոսում ենք ընկերության մասին, որն աշխատում է մրցակցային միջավայրում, ապա առաջնորդի որակներն ու կենսակերպը ցուցիչներ են, որոնք ուղղակիորեն ազդում են բիզնեսի զարգացման վրա: Քո ապրելակերպը ազդում է մտքերիդ, որոշումներիդ, շրջապատիդ վրա:  Այդ ամենի հետևանքը համարվում է քո կազմակերպության աշխատանքի արդյունքը:

– Դուք դիտե՞լ եք «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմը. այնտեղ միանգամայն հակառակն է պրոպագանդվում՝ թմրանյութեր, ալկոհոլ, սեքս գրասենյակում…

– Ոչ, չեմ դիտել: Դա իմ ֆիլմը չէ: Բայց հարցնեմ՝ ինչպե՞ս է այնտեղ ամեն ինչ ավարտվում: Ենթադրում եմ, որ հերոսը կորցնում է ողջ հարստությունն ու բանտ նստում:

Հիշեք 90-ականների հայրենական ձեռնարկատերերին: Մեզ մոտ ամեն ինչ այնպես էր, ինչպես այդ ֆիլմում: Եվ ո՞վ է այդ գործարարներից մինչ օրս հաջողակ: Միայն նրանք, ովքեր կարողացել են փոխել իրենց ապրելակերպը: Տեղի է ունեցել բնական սերնդափոխություն: Այլ օրինակ բերեմ՝ վերջերս եղել եմ  Google, Apple, LinkedIn, Facebook ընկերություններում, ու գիտե՞ք՝ ինչ եմ նկատել. այնտեղ ոչ մի գեր մարդու չես հանդիպի: Ամենայն հավանականությամբ, այդ ընկերություններում աշխատում են միայն այն մարդիկ, որոնք վարում են առողջ կենսակերպ: Դուք չեք կարող ձեզնից պահանջվողը կատարել, եթե զբաղվում եք շարունակական ինքնակործանմամբ:

Ես դա կբնութագրեի հետևյալ կերպ. ցանկացած լաբորատորիայում կան կշեռքներ, որպեսզի դրանք ճիշտ ցույց տան զանգվածը, պարբերաբար տրամաչափարկման են ենթարկվում: Անընդհատ որոշումներ ընդունող մարդը նույնպես տրամաչափարկման կարիք ունի, որպեսզի ճշգրիտ լինի: Տրամաչափարկման մեթոդը հենց ապրելակերպն է, ճի՞շտ է:

Այո, հենց այդպես է: Սխալ սնունդը, այլ մարդկանց հետ սխալ շփումը հանգեցնում են նրան, որ դու սկսում ես սխալվել քո որոշումներում և անում սխալ գործողություններ:

Կա նաև այլ ասպեկտ. Եթե դու ընտրում ես առողջ ապրելակերպ, ապա միանշանակ դա կազդի քո բիզնեսի զարգացման վրա: Քո հագուստը, մեքենան, սնունդը, խմիչքները, հոբբին… քո բիզնեսը՝ այս ամենն ուղղակի այդ վեկտորի տարբեր արտահայտումներն են: Ես ուզում եմ լինել նորարար այդ ամենում: Միշտ ինքս ինձ հարցնում եմ՝ սա օգտակա՞ր է, թե՞ ոչ, ես տալի՞ս եմ, թե՞ վերցնում:

– Ինչպե՞ս սովորել վստահել սեփական ինտուիցիային:

– Ինձ համար բիզնեսը մարզասարք է, որն օգնում է ճանաչել ինքս ինձ: Օրինակ, ես սովորում եմ ընդունել որոշումներ՝ հիմք ընդունելով ինտուիցիաս, այսինքն՝ զգացողության մակարդակում: Նմանատիպ պրակտիկային բնորոշ իրավիճակներից է՝ նոր աշխատակցի մուտքը հին թիմ: Դու գրեթե երբեք չես ունենա անհրաժեշտ ինֆորմացիան՝ այդ պահին ճիշտ ընտրություն կատարելու համար: Բոլորի ռեզյումեներն էլ հրաշալի են, ցույց են տալիս այսբերգի միայն երևացող հատվածը: Բայց եթե դու կարողանում ես լսել ներքին ձայնիդ, կարող ես վստահել նաև զգացողությանդ, իսկ հետո՝ որոշ ժամանակ անց, վերլուծել արդյունքները:

– Ինտուիցիայի հետ աշխատելու ի՞նչ միջոցներ կան:

– Այսպիսի գործիքները շատ են: Ոչ միայն պետք է հետևես զգացողություններիդ, այլ նաև, օրինակ, երազներիդ: Բիզնեսի դեպքում քո ճշգրտության մասին տեղեկանում ես թվերի լեզվով՝ ընկերության գործունեության ցուցիչների տեսքով:

– Իսկ հոգևոր պրակտիկան արդյո՞ք միշտ է երաշխավորում հաջողություն բիզնեսում:

– Լավ հարց է, և դրա պատասխանը կլինի ժխտական: Որպեսզի ստեղծես հաջողակ բիզնես, պետք է ունենաս նախաձեռնողության գեն և առաջնորդի որակներ: Այդ ամենով պետք է ծնվես:

Շատ հաճախ հոգևոր փնտրտուքի մեջ գտնվող մարդիկ մտածում են, որ բիզնեսը գումար է, իսկ իրենք դրանից ավելի բարձր բան են ուզում: Նման գաղափարները ես համարում եմ հոգեբանական փախուստի ձևեր: Իմ կարծիքով՝ պետք է լինի ոչ թե կամ-կամ, այլ՝ և այս, և այն. և՛ բիզնեսը, և՛ հոգևորը:

Հավելեմ, որ ոչ բոլոր մարդիկ են կանխորոշված՝ դառնալու հաջողակ գործարարներ: Այդ ճանապարհը ոչ բոլորի համար է:

Թարգմանությունը՝ 168.am-ի

Փոխարժեք

USD
483.86
+0.11
GBP
643.87
+3.00
EUR
572.89
+4.24
RUB
8.29
+0.08

Ցուցանիշներ

  • Վարկերի միջին տոկոսադրույք0
  • Ավանդների միջին տոկոսադրույք0
  • Սպառողական գների ինդեքս0
  • Ոսկու գին0

ԱմենաընթերցվածՕրվաՇաբաթվաԱմսվա

ԱԺ ամենահարուստ պատգամավորները
  • 1
    Գագիկ Ծառուկյան
    $134.2 միլիոն
  • 2
    Սամվել Ալեքսանյան
    $36.4 միլիոն
  • 3
    Հակոբ Գ. Հակոբյան
    $8.5 միլիոն
  • 4
    Գրիգոր Մարգարյան
    $6.1 միլիոն
  • 5
    Վահան Կարապետյան
    $5.0 միլիոն
  • 6
    Արայիկ Գրիգորյան
    $4.7 միլիոն
  • 7
    Գուրգեն Արսենյան
    $3.6 միլիոն
Տեսնել բոլորը