Բաժիններ՝

Ինչ կարող է պատմել սոցիալական ցանցի ձեր գլխավոր նկարը ձեր մասին

Քչերն են մտածել սրա մասին, սակայն սոցիալական ցանցում գլխավոր նկարի ընտրությունը կարող է շատ բան պատմել մեր մասին։ Marketium.ru կայքը ներկայացրել է, թե ինչի մասին կարող են խոսել գլխավոր նկարները։

1. Սելֆի՝ տեսախցիկին նայելիս։ Ցանկանում եք միշտ հրաշալի տեսք ունենալ։ Ինչ-որ առումով պերֆեկցիոնիստ եք և մի փոքր հակված նարցիզմի։ Ընդհանուր առմամբ ուրախ մարդ եք, ով սիրում է լինել մարդկանց շրջապատում և նոր ծանոթություններ սկսել։

1

2. Սելֆի՝ շեղ հայացքով։ Ձեզ ամբողջությամբ բացահայտում եք միայն շատ մտերիմների համար, ում մինչև վերջ վստահում եք։ Ցանկացած ընտրություն կատարելիս հիմնվում եք ձեր ճաշակի վրա։

2

3. Այլ անձի կողմից արված լուսանկար։ Հակված եք վստահել մարդկանց և սիրում եք, երբ նրանց հետ հարաբերությունները լավ են լինում։ Կյանքում հույսը դնում եք ճակատագրի վրա և մեծ նշանակություն տալիս ընկերությանը։

3

4. Կուռքի լուսանկար։ Սիրահարվում եք «մինչև ականջների ծայրը»։ Ամբողջությամբ վստահում եք այդ մարդուն և շուրջը չեք էլ նայում։ Սովորաբար որպես ընկեր ընտրում եք այն մարդկանց, ովքեր նման են ձեզ։

justib-bierber1

5. Բնապատկեր։ Հոգատար եք, ով շրջապատի շահերն ավելի բարձր է դասում սեփականից։ Այսպիսի մարդիկ, ամենայն հավանականությամբ, չեն սիրում ուշադրության կենտրոնում լինել։

5

6. Ճանապարհորդություններ։ Շատ եք ցանկանում շրջապատի աչքերում դրական երևալ։ Սիրում եք ժամանակ անցկացնել ընկերների հետ։

6

7. Լուսանկարի հաճախակի փոփոխություն։ Պարբերական փոփոխությունների միջոցով փորձում եք աչքի ընկնել։ Ամեն դեպքում, հակված եք միայնության։ Սոցիալական ցանցերում և կյանքում տարբեր մարդ եք։

7

8. Նոր սելֆի՝ նոր գլխավոր նկար։ Ամենայն հավանականությամբ, շատ իմպուլսիվ եք։ Երբ նոր լուսանկար եք ունենում, ցանկանում եք կիսվել դրանով։ Հաճախ եք ծայրահեղությունների գիրկն ընկնում և հաճախ եք դատում մյուսներին։

8

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս