Բաժիններ՝

Որդուն մահացու վրաերթի ենթարկած տղամարդուն դանակահարելու գործը դատարանում է

Որդուն վրաերթի ենթարկելու հետևանքով անզգուշությամբ մահ պատճառած տղամարդուն դանակահարելու գործով նախաքննությունն ավարտվել է, քրեական գործն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։

Քրեական գործով նախաքննության ընթացքում Գագիկ Խանփերյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. սեպտեմբերի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի հարևանությամբ գտնվող էլեկտրաէներգիայի բաշխիչ ենթակայանի մոտ հանդիպելով իր որդուն վրաերթի ենթարկելու հետևանքով անզգուշությամբ մահ պատճառած Վանիկ Սարգսյանի հետ, վրեժխնդրության շարժառիթով իր մոտ պահվող դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Վանիկ Սարգսյանին` պատճառելով ձախ այտի և պարանոցի ձախ կեսի կտրած-ծակած երկու վերքեր, կրծքավանդակի աջ և ձախ կեսի կտրած-ծակած, թափանցող երկու վերքեր, որի հետևանքով Վ.Սարգսյանի առողջությանը պատճառել է ծանր վնաս:

Գագիկ Խանփերյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս