Բաժիններ՝

«Մանկության տարիներին ես չէի հետաքրքրվում աղջիկներով». Պոլ Պոգբա

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան պատմել է մանկության տարիներին ֆուտբոլի նկատմամբ իր կրքոտ սիրո մասին:

«Մանկության տարիներին ես այնքան էլ չէի հետաքրքրվում աղջիկներով, ինձ համար գոյություն ուներ միայն ֆուտբոլը: Ամբողջ ժամանակը նվիրում էի ֆուտբոլ խաղալուն: Ես իմ բոլոր ուժերը նվիրում էի ֆուտբոլին և ցանկանում էի պրոֆեսիոնալ դառնալ. դա իմ նպատակն էր:

Իմ ընտանիքը միշտ օգնել է ինձ: Ինձ շրջապատում էին այնպիսի մարդիկ, ովքեր միշտ ինձ առաջ են մղել: Կարծում եմ, որ իմ մայրը գիտեր, որ ես դառնալու եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ»,- Պոգբայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031