Բաժիններ՝

Գաստրիտի որ նախանշանները կհուշեն, որ ձեր որովայնը «հիվանդ» է

Ծանրություն որովայնի հատվածում, սրտխառնոց, ախորժակի կորուստ… Հավանաբար մեր օրերում չկա որևէ մեկը, ում չեն տանջել այդ զգացումները։ Շատերը դրանց ուշադրություն չեն դարձնում՝ տհաճ զգացողությունները վերագրելով հագեցած ընթրիքին կամ ֆաստֆուդով ճաշին։ Estet-portal.com կայքը գրում է, որ այս նշաններն արագ անցնում են, և մարդիկ մոռանում են դրանց մասին։ Սակայն հաճախ է պատահում, որ նախանշանները ժամանակ առ ժամանակ կրկնվում են։ Այս առումով կարևոր է իմանալ, թե որոնք են գաստրիտի նշանները։

Քրոնիկական գաստրիտն աղեստամոքսային տրակտի ամենատարածված հիվանդություններից մեկն է։ Տարբեր երկրներում այս հիվանդությամբ տառապում է բնակչության 20-90 տոկոսը։ Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ամենից հաճախ գաստրիտն ախտորոշվում է մեծ, տնտեսապես զարգացած երկրների բնակչության շրջանում։ Ժամանակակից կենսակերպը, սթրեսի մշտական ազդեցությունը, վնասակար սննդի մշտական օգտագործումը նպաստում են քրոնիկ գաստրիտի առաջացմանը։ Գաստրիտի գլխավոր պատճառը հելիկոբակտերն է։ Helicobacter pylori միկրոբի ազդեցության հետևանքով որովայնում սկսվում է բորբոքային պրոցես։ Գաստրիտի հիմնական վտանգն այն է, որ ժամանակի ընթացքում հիվանդությունը պրոգրես է ապրում։

geludok-bolen1-min

Գաստրիտի նշանները սպեցիֆիկ չեն, երկար ժամանակ հիվանդությունը կարող է նշաններ չառաջացնել։ Հետագայում առաջանում են հիվանդության պարբերական սրացումներ։ Այդ ընթացքում արտահայտվում են այնպիսի նշաններ, ինչպիսին են.

Կարդացեք նաև

  • ծանրություն և ճնշում որովայնի հատվածում սնունդ ընդունելուց հետո
  • տհաճ համ բերանում, հատկապես քնից հետո
  • այրոց, սեղմման զգացողություն որովայնի հատվածում
  • որովայնի փքվածություն, դիարեա
  • ցավ որովայնի հատվածում սնունդ ընդունելուց հետո, երբ մարդը գտնվում է հորիզոնական դիրքում։

Գաստրիտի նշանների առաջացումը մեծապես արտացոլվում է օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա։ Նկատվում է քաշի նվազում, մաշկը դառնում է սփրթնած։ Կարող են նկատվել նաև մազաթափություն, եղունգների թուլություն, լնդերի արյունահոսություն։ Խնդրից ազատվելու համար անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ դիմել մասնագետի օգնությանը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս