ՌԴ-ն պնդելու է, որ ԵԱՏՄ-ում նվազեցվի անմաքս ինտերնետ-առևտրի շեմը

Ռուսաստանի իշխանությունները պնդելու են, որ Եվրասիական տնտեսական միության երկրներ արտասահմանյան ինտերնետ-խանութներից անմաքս ներկրման համար նվազեցվի առաքումների արժեքի շեմը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ֆինանսների փոխնախարար Իլյա Տրունինը, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:

«Անտարակույս, մենք պնդելու ենք, որ Եվրասիական միությունում այն (շեմը:- խմբ.) լինի ավելի ցածր»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է նա:

Իլյա Տրունինը նշել է, որ «անդրսահմանային Էլեկտրոնային առեւտրում մաքսերի հարկման նկատմամբ մոտեցումները պետք է լինեն ճիշտ այնպիսին, ինչպես եւ սովորական մանրածախ առեւտրում, իսկ այնտեղ ոչ մի կարգի շեմեր չկան»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031