Բաժիններ՝

«Իրանը կարող է Ադրբեջանի հետ համագործակցել ռազմական ոլորտում և անվտանգության հարցերում». իրանցի խորհրդարանական

Իրանը կարող է Ադրբեջանի հետ համագործակցություն սկսել ռազմական ոլորտում և անվտանգության հարցերում։

Այս մասին ադրբեջանական APA գործակալության թեհրանյան բյուրոյի հետ զրույցում ասել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի խոսնակ Հուսեյին Նագավի Հուսեյնին։

«Երկու երկրների միջև գոյություն ունեն մշակութային, պատմական կապեր։ Եվ այդ պատճառով երկու երկրների միջև համագործակցությունը պետք է ավելի զարգանա։ Երկու երկրները քաղաքական ու տնտեսական համագործակցությանը զուգահեռ կարող են համագործակցել նաև ռազմական ոլորտում և անվտանգության հարցերում»,- ընդգծել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031