
Մոմանիի՝ Մխիթարյանին ուղղված ծաղրանկարը և Հենրիխի արձագանքը

Goal.com-ի հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին այս անգամ անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին:
Goal.com-ը հրապարակել է ծաղրանկարը՝ հարցնելով երկրպագուներին, թե ի՞նչ կասեն նրանք Մխիթարյանի երեկվա հրաշքների մասին:
Օմանին պատկերել է Մխիթարյանին Disney-ի մուլտֆիլմերից հայտնի Mickey Mouse-ի կերպարում՝ հաշվի առնելով այն, որ Մխիթարյանի բարդ ազգանվան պատճառով բոլորը նրան անվանում են Միկի:
Ծաղրանկարի հրապարակումից մի փոքր հետո Օմանին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան անձնական էջում՝ հպարտությամբ նշելով, որ Մխիթարյանը հավանել է իր ծաղրանկարը և դրանցով կիսվել է Twitter-ի և Facebook-ի իր էջերում:
Սիրարփի Աղաբաբյան