
«Չելսին» միացել է Ալեքսիս Սանչեսի համար պայքարին

«Արսենալի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը, ով 1.5 տարի հետո կարող է դառնալ ազատ գործակալ, հայտնվել է է հերթական թոփ-ակումբի հետաքրքրությունների շրջանակում:
Ըստ The Telegraph-ը տեղեկության՝ «Մանչեսթեր Սիթիից» և «Յուվենթուսից» հետո 27-ամյա չիլիացուն ցանկանում է ձեռք բերել նաև «Չելսին»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սանչեսը մտադիր է վաստակել «Արսենալում» տարեկան 20 մլն ֆունտ (384 հազար շաբաթական):
Տվյալ պահին նրա աշխատավարձը լոնդոնյան ակումբում կազմում է շաբաթական 130 հազար ֆունտ: Սանչեսն «Արսենալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների մեջ երկրորդն է՝ Մեզութ Օզիլից հետո (140 հազար):
Պատրաստեց Անի Գաբուզյանը