«Հայկական վերածնունդը» նպատակահարմար չի համարում առաջիկա ընտրություններին դաշինքով մասնակցելը

«Հայկական վերածնունդ» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելը նպատակահարմար չի համարում: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը: «Միավորվելու տեսանկյունից կան կուսակցություններ, որ ցանկություն են հայտնում միավորվել «Հայկա կան վերածնունդ» կուսակցության հետ, սակայն մենք նպատակահարմար չենք գտնում դաշինքով ընտրությունների մասնակցելու տարբերակը»,- ասաց Մ. Շահգելդյանը:

Նա ընդգծեց, որ, հաշվի առնելով Հայաստանում դաշինքներով ընտրություններին մասնակցելու փորձը, ՀՎԿ-ն չի պատրաստվում նույն ճանապարհով գնալ:

Պատգամավորը չնշեց, թե որ քաղաքական ուժերն են ՀՎԿ-ի հետ միավորվելու ցանկություն հայտնել՝ ընդգծելով, որ այս պահին քննարկումներ են ընթանում և իրենք չեն ցանկանում իրադարձություններից առաջ անցնել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031