Բաժիններ՝

«Հալեպում ռազմական գործողություններն ամբողջությամբ չեն կասեցվել». Լավրով

Հալեպում ռազմական գործողություններն ամբողջությամբ չեն դադարել, դրանք կասեցվել են որոշակի ժամանակով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Համբուրգում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որտեղ հանդիպում է ունեցել Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

«Առաջինը՝ ես չեմ ասել, թե ռազմական գործողություններն ամբողջությամբ կասեցվել են, ամբողջությամբ դադարել են։ Ես ասել եմ, որ դրանք երեկ կասեցվել են որոշակի ժամանակով, որպեսզի քաղաքացիական բնակչությանն օգնենք հեռանալ, մարդկանց, որոնք ցանկացել են դա անել»,- հայտարարել է նա։

Երեկ երեկոյան Լավրովը հայտնել էր, թե արևելյան Հալեպում ակտիվ ռազմական գործողությունները դադարեցվել են, որպեսզի խաղաղ բնակիչները հնարավորություն ունենան հեռանալ քաղաքից։

Նա հայտնել էր, որ խոսքը մոտ 8000 մարդու մասին է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս