Բաժիններ՝

Թուրքիան կարող է ադրբեջանական գազի համար վճարել ազգային արժույթով

TANAP-ը ամենահաջող նախագծերից է, որն իրականացվում է Թուրքիայի էներգետիկ ռազմավարության շրջանակում։

Այս մասին, ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Բերաթ Ալբայրաքը։

Նրա խոսքով՝ «Թուրքական հոսքը» շատ կարևոր նախագիծ է Թուրքիայի համար։
Ալբայրաքի խոսքով՝ Թուրքիան և Ռուսաստանը բանակցություններ են սկսել բնական գազի դիմաց թուրքական լիրայով վճարումներ կատարելու մասին։

«Թուրքիան ազգային արժույթով բանակցություններ է սկսում այն երկրների հետ, որոնք ներկրում են մեծ ծավալով բնական գազ։ Այդ ուղղությամբ արդեն բանակցություններ են սկսվել Ռուսաստանի հետ»,- ասել է նա։

2015թ. թուրքական BOTAŞ ընկերությունը Ադրբեջանից ներկրել է 6.17 մլրդ խմ գազ։ Այս տարի ընկերությունը մտադիր է Ադրբեջանից գնել 6.5 մլրդ խմ գազ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031