
Փորձեք այս միջոցը վարիկոզի և թրոմբոզի դեպքում. ընդամենը 2 պարզ բաղադրիչ

Այսօր երակների վարիկոզ լայնացումը և թրոմբոզը բավական տարածված հիվանդություններ են։ Budetezdorovy.ru կայքը գրում է, որ այս հիվանդությունները բազմաթիվ անհարմարություններ են պատճառում՝ մշտական ցավ, ծանրություն, այտուցներ և այլն։ Այս բոլոր խնդիրներից խուսափելու համար հարկավոր է կանխարգելել վարիկոզի առաջացումը, հատկապես, եթե առկա է գենետիկ նախատրամադրվածություն։ Հիվանդությունը ժամանակին չախտորոշելու և բուժում չսկսելու դեպքում այն կարող է շատ լուրջ խնդիր դառնալ։ Կարող եք փորձել այս միջոցը։
Բաղադրիչներ
- 1 մանկական օճառ
- 1 բաժակ ոչխարի կաթ
Պատրաստման եղանակը։ Օճառն անցկացրեք քերիչով, լցրեք տաք կաթի մեջ և շոգու վրա տաքացրեք այնքան, մինչև օճառն ամբողջությամբ հալվի։ Պատրաստածը պահեք սառնարանում։
Ինչպես օգտագործել։ Օրվա ընթացքում 3 անգամ քսեք պրոբլեմատիկ հատվածներին։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը