
«Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան երգի հայտերի ընդունումը շարունակվում է

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի մասնակցության համար Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը շարունակում է երգի հայտերի ընդունումը եւ սպասում երգահանների հետաքրքիր առաջարկների աշխարհի բոլոր ծայրերից:
• Երգը չպետք է գերազանցի 3 րոպեն
• Երգը պետք է նախկինում հրապարակված չլինի
• Երգի բառերը չպետք է իրենց մեջ ներառեն քաղաքական որեւէ ենթատեքստ, վիրավորական արտահայտություններ, ոչ պատշաճ լեզու
•Երգը չի կարող որեւէ կազմակերպության քարոզ լինել կամ որեւէ արտադրանքի գովազդ
• Երգը կարող է լինել ցանկացած լեզվով եւ ցանկացած ժանրի
Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ առաջարկվող երգի երաժշտությունը կամ երգն ամբողջությամբ (երաժշտությունն ու բառերը միասին) անհրաժեշտ է ներկայացնել մինչեւ հունվարի 30-ը՝ ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին (կից անհրաժեշտ է ներկայացնել նաեւ հեղինակային իրավունքի փաստաթուղթը եւ կոնտակատային տվյալներ, որով հնարավոր կլինի Ձեզ հետ կապ հաստատել):
«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին կմասնակցի 43 երկիր. Հայաստանը կներկայացնի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին Կիեւում: