
Մեթյու Մադոյանը աչքի է ընկել «Սեյնթ Ջոզեֆս»-ի դեմ խաղում

NCAA-ի հերթական տուրում «Ջոնսոն Ուելս»-ը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Մեթյու Մադոյանը, 74-71 հաշվով առավելության հասավ «Սեյնթ Ջոզեֆս» ակումբի նկատմամբ:
Մեթյու Մադոյանը խաղադաշտում անցկացրեց 37 րոպե և վաստակեց 18 միավոր:
Հայաստանի ազգային հավքականի խաղացող Արտյոմ Տավակալյանի «Հորնեթս Դելեվրը» 69-68 հաշվով հաղթեց «Նորթ Կարոլինա Ցենտրալ» ակումբին: Տավակալյանը խաղադաշտում անցկացրեց 20 րոպե և վաստակեց 7 միավոր: 17 հանդիպումից հետո «Հորնեթս Դելեվր»-ը զբաղեցնում է 3 -րդ հորիզոնականը:
Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Արամ Արսլանյանի «Լեյք Ֆորեսթ» ակումբը 80-63 հաշվով պարտություն կրեց «Ռիպոն» ակումբից: Արամ Արսլանյանը խաղադաշտում անցկացրեց 22 րոպե և վաստակեց 7 միավոր:
Թուրքիայի առաջնության 14-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Բրայանթ Դանսթոնի «Անադոլու Էֆեսը» 80-77 հաշվով հաղթեց «Գալաթասարային»: Բրայանթ Դանսթոնը խաղադաշտում անցկացրեց 34 րոպե և վաստակեց 7 միավոր: