
Նազարբաևը հանձնարարել է վերաբաշխել իշխանության ճյուղերի միջև լիազորությունները

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ՝ վերաբաշխելու իշխանությունների ճյուղերի միջև լիազորությունները։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է gazeta-ն, ասվում է Նազարբաևի պաշտոնական կայքում։
«Երկրի ղեկավարը հրամայել է աշխատանքային խումբ ստեղծել պետական իշխանության ճյուղերի միջև լիազորությունները վերաբաշխելու հարցերի վերաբերյալ»,- հայտնել են Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունից։
Խմբի կազմում կլինեն երկրի կառավարության ներկայացուցիչներ, խորհրդարանի և Գերագույն դատարանի անդամներ։
Այն կղեկավարի Ղազախստանի նախագահի վարչակազմի ղեկավարը։
Տվյալ հանձնարարության նպատակների մասին ոչինչ չի հաղորդվում։