
Նեյմարն աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստն է, իսկ Ռոնալդուն՝ ընդամենը 7-րդը. CIES

Պորտուգալացուց թանկ են նույնիսկ Գրիզմանը և Քեյնը:
«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը ճանաչվել է թոփ 5 առաջնությունների ամենաթանկ ֆուտբոլիստը: Մարզական հետազոտությունների կենտրոնը որոշել է, որ բրազիլացի ֆուտբոլիստի գինը 246 մլն եվրո է: Երկրորդ տեղը վարկանիշում գրավել է Լիոնել Մեսսին (170.5 մլն եվրո), երրորդը՝ Պոլ Պոգբան (155.3 մլն): «Ոսկե գնդակի» մրցանակակիր Կրիշտիանու Ռոնալդուն միայն 7-րդն է (126.5 մլն):
Դարպասապահների մեջ ամենաթանկը ճանաչվել է Յան Օբլակը (59.8 մլն), ամենաթանկ կենտրոնական պաշտպանը Ռաֆայել Վարանն է (64 մլն), եզրային պաշտպանը՝ Հեկտոր Բելյերինը (70.3 մլն), կենտրոնական կիսապաշտպանը՝ Պոլ Պոգբան (155.3 մլն), հարձակողական ոճի կիսապաշտպանը՝ Դելե Ալին (110.5 մլն), իսկ հարձակվողը՝ Նեյմարը (246 մլն): Այս մասին հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը:
Կենտրոնը հաշվարկները կատարել է 2012 թվականից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը