Բաժիններ՝

«Չեմ կարծում, որ կվերադառնամ մարզչական աշխատանքի». Լուի Վան Գալ

Նրա գնացքը գնաց: Հոլանդացի մասնագետը տխուր նորություն է հաղորդել երկրպագուներին. նա չի վերականգնի աշխատանքը և կանցնի թոշակի:

«Ես կարող էի գնալ Չինաստան, բայց ես մինչև հիմա այստեղ եմ: Իմ ընտանիքում չափից շատ իրադարձություններ տեղի ունեցան: Ես կարծում էի, որ մի պահ կկանգնեմ, ստեղծագործական արձակուրդ կվերցնեմ, բայց հիմա արդեն չեմ մտածում, որ կվերադառնամ մարզչական աշխատանքի»,- հայտարարել է Լուին Telegraaf-ին:

Հոլանդացին առաջարկություն է ստացել Չինաստանից, որտեղ կարող էր մրցաշրջանի համար ստանալ 50 մլն եվրո: Մարզչի հեռանալու պատճառներից մեկը համարվում է ընտանիքում տեղի ունեցած ողբերգությունը. 2016թ. դեկտեմբերին Լուի Վան Գալի աղջիկներից մեկը կորցրել է ամուսնուն:

Լուի Վան Գալի վերջին աշխատավայրը եղել է «Մանչեսթեր Յունայթեդը», որտեղից նրան հեռացրել են 2016թ. մայիսին: Որպես մարզիչ՝ Վան Գալը 3 անգամ հաղթել է Հոլանդիայի առաջնությունն «Այաքսի» հետ, 2 անգամ՝ Լա Լիգան՝ «Բարսելոնայի» հետ, և մեկ անգամ՝ Բունդեսլիգան՝ «Բավարիայի» հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս