«Պոգբան թոփ ֆուտբոլիստ է, և նրա վրա միշտ ճնշում կգործադրվի». Զլատան Իբրահիմովիչ
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի խաղը «Լիվերպուլի» դեմ հակամարտությունում (1:1):
«Ճնշումն այն է, ինչից ես հաճույք եմ ստանում: Ես չեմ ճանաչում Պոգբային նրա անձնավորության տեսակետից, որպեսզի նրա փոխարեն խոսեմ այդ մասին: Բայց կարծում եմ, որ նրան դա նույնպես դուր է գալիս, որովհետև առանց ճնշման՝ մենք չէինք խաղա թոփ մակարդակում:
Եթե Դուք ուզում եք խաղալ բարձր մակարդակում, ապա ճնշումը կլինի 24 ժամ, և եթե Դուք լավ եք խաղում, ապա ճնշումն անընդհատ կմեծանա:
Այնպես որ, դա այն է, ինչից մենք պետք է սովորենք գլուխ հանել, որովհետև մենք թոփ ֆուտբոլիստներ ենք: Պոգբան թոփ ֆուտբոլիստ է, և նրա վրա միշտ ճնշում կգործադրվի»,- ասել է Իբրահիմովիչը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը