
Billionaire-ի ցուցադրությանը հարթակի վրա ոսկեզօծ ուղղաթիռ են տեղադրել

Billionaire իտալական մակնիշը ներկայացրել է հագուստի և աքսեսուարների նոր հավաքածու: Շնորհանդեսն անցկացվել է Միլանում կազմակերպված Նորաձևության շաբաթի շրջանակներում: Այդ մասին պատմել է բրենդի մամուլի ծառայության ներկայացուցիչը: Հարթակի վրա տեղադրված էր ոսկեզօծ ուղղաթիռ, որի ղեկանիվի մոտ ընկերության կրեատիվ տնօրեն Պլուտոսն էր:
Ցուցադրության գլխավոր թեման վեսթեռներն են: Հարթակի պարագծով տեղադրված էին էկրաններ, որոնց վրա հեռարձակվում էին ամերիկյան կինոյի դասականներ դարձած ֆիլմեր: Ինչ վերաբերում է բուն հավաքածուին, ապա դրանում տեղ էին գտել ժակետներ և օձի ու կոկորդիլոսի կաշվից պատրաստված գոտիներ, շինշիլայի բամբյոռներ, ջրաքիսի մորթուց մուշտակներ և կարակուլե վերարկուներ:
Billionaire Couture ընկերությունը հիմնվել է 2003 թվականին իտալացի ձեռնարկատեր Ֆլավիո Բրիատորեի կողմից: Ներկայում մակնիշի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի սեփականատերը Philipp Plein ֆիրման է: Billionaire Couture բրենդի ներքո վաճառվում են հագուստներ, կոշիկ, պայուսակներ և տղամարդկանց համար նախատեսված աքսեսուարներ: