Շատ ուրախ եմ, որ Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների առումով առաջ է ընթանում.Մեսսիի եղբայրը Հայաստանում է
Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Լիոնել Մեսսի եղբայրը՝ Ռոդրիգո Մեսսին, WCIT-ի հրավերով գտնվում է Հայաստանում:
Նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) պանելային քննարկման ժամանակ Ռոդրիգո Մեսսին շնորհակալություն է հայտնել հրավերի համար եւ ասել, որ շատ ուրախ է, որ Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների առումով առաջ է ընթանում:
«Նախևառաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել հրավերի համար։ Մենք աջակցում ենք Ռազմիկ Հովագիմյանին , երախտապարտ ենք այս հրավերի համար։ Կուզեի նաև հայ ազգին ասել, որ շատ ուրախ եմ, որ Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների առումով առաջ է ընթանում։ Կուզեի նաև երախտագտությունս հայտնել այն մարդկանց, որոնք այցելել են ինձ, օգնել են ինձ և շատ ուրախ եմ, որ այստեղ մասնակցում այս միջոցառմանը (WCIT): Հուսով եմ, որ այն ( կզարգանա առավելագույնս»,- ասել է նա։