Այսօր՝ մարտի 6-ին, Արցախում գրանցված երկրաշարժի հետևանքով մարդկային կորուստներ և ավերածություններ չկան, ճանապարհները նույնպես չեն վնասվել:
երկրների միջև փոխհարաբերությունները անցած 25 տարում լուրջ դժվարություններ ու ցնցումներ չեն կրել, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովն այսօր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։
ՌԴ դեսպանատունը պաշտոնական հարցում է ուղարկել՝ տեղեկություններ ստանալու Անկարայում ռուս դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով ռուս կնոջ կալանավորվելու վերաբերյալ, հայտնում է TASS-ը։
Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները գտնվում են ռազմավարական գործընկերության մակարդակին։ Նման գնահատական են տվել երկու երկրների արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Էլմար Մամեդյարովը Մոսկվայում բանակցություններն սկսելիս, հայտնում է TASS-ը։
Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչությունն իրականացրել է հետազոտություն՝ «ԱԺ ընտրություններ 2017. Քաղաքական կուսակցությունների և դաշինքների մեկնարկային ցուցանիշները» թեմայով:
Ռուսաստանը ստուգում է արևմտյան երկրների ամրությունը հակազդեցությանը՝ միջամտելով միջազգային հակամարտություններին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, տեղեկացնում է The Guardian-ը։
Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր, Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի Զեյնաբ Խանլարովան Արցախի դեմ պատերազմելու կոչեր է արել:
Ամերիկյան New Yorker շաբաթահանդեսի հերթական համարը մարտի 6-ին լույս է տեսել շապիկին ռուսերենով եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկարով:
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 7-ին կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, որը տեղի կունենա Բիշքեկում, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Կարեն Կարապետյանի մամուլի ծառայությանը։
ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Լևոն Զուրաբյանի, Նիկոլ Փաշինյանի, Հեղինե Բիշարյանի, Միքայել Մանուկյանի և Արամ Մանուկյանի կողմից իրենց խնդրանքը հաստատելուց և օրենքով նախատեսված դրամական գումարը մուծելուց հետո, 2017 թվականի մարտի 6-ին նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել Ա.Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և անձնական երաշխավորություն խափանման միջոց կիրառելու մասին:
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը իր պատմության մեջ առաջին անգամ հանդես է եկել Չինաստանի դեմ, հայտնում է RIA Novosti-ն։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս շաբաթ կմեկնեն Ադրբեջան։ Այս մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը։
Սիրիայում ռուսական զորքերի խմբի կազմում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ զոհվել է 23-ամյա Իվան Սլիշկինը, հայտնում է ռուսական «Дождь» հեռուստաալիքը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ իր թիմի անդամների և ռուս պաշտոնյաների միջև երբեմնի գաղտնի հարցերը «վհուկների որս» են։
Ռուս գեներալ-մայոր Պյոտր Միլյուխինը, որը ծանր վնասվածք էր ստացել՝ Սիրիայում պայթելով ականի վրա, գտնվում է Բուրդենկոյի անվան հոսպիտալի վերակենդանակցման բաժանմունքում, գրում է «Կոմերսանտ» պարբերականը՝ վկայակոչելով հոսպիտալից ստացված տեղեկությանը։
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել են 1955 թ. ծնված Ռ. Ա.-ի դին:
Մարտի 5-ին, ժամը 2.30-ին, ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել:
Ղազախստանի խորհրդարանի երկու պալատների պատգամավորները համատեղ նիստում որոշում են կայացրել ընդունել Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հեռախոսազրույց են ունեցել:
Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կլինի նորմային մոտ , Երևանում գիշերը տատանվելով 0-ի սահմաններում, ցերեկը սպասվում է +10…+12 աստիճան տաքություն։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Իսրայելի ոստիկանության քննիչներն այսօր, ինչպես սպասվում է, չորրորդ անգամ կհարցաքննեն երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, որի նկատմամբ իրականացվում է երկու հետաքննություն, որոնք կարող են հարուցել նրա հրաժարականը, հայտնում են տեղի ԶԼՄ-ները։
Ոչ մի փոփոխություն ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով չկա, նրան հնարավորություն է ընձեռվել ազգականների հետ կապ հաստատել հեռախոսով, հայտնել է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ձերբակալված բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինին։
Զանգվածային լրատվության միջոցներով մարտի 5ին ՀՀ ԱՆ «ԵրևանԿենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանի այն հայտարարությունը, թե իբր «խուցը նեղ է, փոքրիկ ու շատ խոնավ` պատերի ներքևի հատվածը խոնավությունից բորբոսնել է:
Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը այսօր կուղևորվի Բիշքեկ, որտեղ մարտի 7-ին կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Սեբաստիան Կուրցը ոչ մի կոնկրետ բան նկատի չի ունեցել՝ խոսելով Վրաստանում փախստականների ընդունման կենտրոնների հնարավոր բացման մասին, հայտնել է Ավստրիայում Վրաստանի դեսպան Կոնստանտին Զալդաստանիշվիլին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ փաստաթղթերի ստորագրումից հետո մամուլի համար հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։
Երկրաշարժը զգացվել է ԼՂՀ հյուսիային բնակավայրերում՝ Դադիվանք գյուղում՝ 3-4 բալ և Քարվաճառ քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
Թուրքիայում ձերբակալվել է Ռուսաստանի 33-ամյա մի քաղաքացի՝ կապված Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության հետ, հայտնում է թուրքական Sabah թերթը։
ՀՀ գլխավոր դատախազի հրավերով ս.թ. մարտի 6-ին հանդիպում է տեղի ունեցել պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Նիկոլ Փաշինյանի, Հեղինե Բիշարյանի, Միքայել Մանուկյանի, Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի հետ: