Բաժիններ՝

Կարեն Կարապետյանը մարտի 7-ին կմասնակցի ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 7-ին կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, որը տեղի կունենա Բիշքեկում, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Կարեն Կարապետյանի մամուլի ծառայությանը։

«Այսօր վարչապետը կուղևորվի Բիշքեկ, որտեղ երեքշաբթի կմասնակցի ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նա չի բացառել, որ այցի շրջանակում Կարապետյանը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա։

Կ. Կարապետյանի հետ Բիշքեկ կմեկնեն նաև փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ԱԳՆ նախագահի տեղակալ Շավարշ Քոչարյանը և այլք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031