«Մեծ թիմ է աշխատել և մեծ աշխատանք է տարվել, որպեսզի Հայաստանում լավ ընտրություններ անցկացվեն». Պյոտր Սվիտալսկի

Եվրոպական միությունն ակնկալում է, որ Հայաստանում ընտրությունները կանցնեն առանց խնդիրների ու կլինեն ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան: Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցում տեղակայված 9/18 ընտրատեղամասում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ­-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

«Մեծ թիմ է աշխատել և մեծ աշխատանք է տարվել, որպեսզի Հայաստանում լավ ընտրություններ անցկացվեն, որպեսզի երկրի ապագան էլ լավ լինի»,­-ասաց Սվիտալսկին:
Հայաստանի Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցում են քաղաքական

9 ուժեր, որոնցից 5-­ը կուսակցություններ են, 4-­ը` կուսակցությունների դաշինքներ: Ընտրություններին մասնակցում են Հայաստանի Հանրապետական, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», Հայաստանի Կոմունիստական կուսակցությունները, ինչպես նաև «Ելք»,
«Ծառուկյան», «Օհանյան­-Րաֆֆի­-Օսկանյան» և «Կոնգրես­ՀԺԿ» դաշինքները:

ՀՀ ոստիկանության հրապարակած վերջին տվյալներով՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվն է` 2 միլիոն 564 հազար 195, հաշվառում չունեցող ընտրողների թիվը ` 915: Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների թիվն, ըստ տվյալների, 2001 է:

Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների թիվը` 28 հազար 277 է: Ընտրական տեղամասեր գործուղվել են ոստիկանության 197 ծառայողներ: Ազգային ժողովի ընտրությունները կլուսաբանի 120 լրատվամիջոց (89 տեղական և 31 միջազգային) և 55 դիտորդական կազմակերպություն:

Տեսանյութեր

Լրահոս