Տաճատ Սարգսյանը հույս ունի, որ ՀԿԿ-ն հաջողություն կգրանցի
Քիչ առաջ թիվ 24 հիմնական դպրոցում տեղակայված 9/18 ընտրատեղամասում քվեարկեց Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Տաճատ Սարգսյանը: Քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում նա հույս հայտնեց, որ ընտրությունների արդյունքներով իրենք հաջողություն կգրանցեն:
«Շնորհակալություն ենք հայտնում լրատվամիջոցներին մեր կուսակցության նկատմամբ բարեհաճ վերաբերմունքի համար: Ցանկանում եմ, որ դուք նման կերպ շարունակեք ձեր աշխատանքը»,- ասաց Սարգսյանը:
Նա նաև հաջողություն մաղթեց ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին: