Բաժիններ՝

ԻՊ-ն ստանձնել է Իրանի խորհրդարանի և իմամ Խոմեյնիի դամբարանի վրա հարձակման պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» խմբավորումն ստանձնել է Իրանի խորհրդարանի, ինչպես նաեւ իմամ Խոմեյնիի դամբարանի վրա կատարված հարձակումների պատասխանատվությունը: Այդ մասին հայտնել է Fars իրանական լրատվական գործակալությունը:
Իրանի խորհրդարանի վրա հարձակումը տեղի է ունեցել հունիսի 7-ի առավոտյան:

Կալաշնիկով ինքնաձիգներով զինված անհայտ անձինք ներխուժել են խորհրդարանի շենք եւ կրակ բացել: Նախնական տվյալներով՝ զոհվել է մեկ մարդ՝ շենքի պահապաններից մեկը: Եվս ութ հոգի վերքեր են ստացել:

Այդ գրոհից քիչ անց հարձակում է կատարվել Իսլամական Հանրապետության հիմնադիր այաթոլլա Խոմեյնիի դամբարանի վրա, որը գտնվում է Թեհրանի հարավային մասի Բեշեխտե-Զախրա գերեզմանատանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Լուսանկարը` EPA

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս