Բաժիններ՝

Իրանում հրաձգություն է սկսվել իմամ Խոմեյնիի դամբարանում. Press TV

Հրաձգություն է տեղի ունեցել Իրանի հիմնադիր իմամ Ռուհոլլա Մուսավի Խոմեյնիի դամբարանում, որը գտնվում է Թեհրանի մերձակայքում: Այդ մասին հայտնել է Press TV հեռուստաալիքը: Նաեւ հայտնի է, որ հարձակվողներից մեկը պայթյուն է իրականացրել դամբարանի շենքում: Irinn հեռուստալիքի տվյալներով՝ այդ հարձակման հետեւանքով կան վիրավորներ:  Ավելի վաղ տեղեկացվել է, որ չորս զինյալներ կրակ են բացել Իրանի խորհրդարանի շենքում, ինչի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, եւս հինգը` վիրավորվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս