
Սպանության, կողոպուտի, գողության, խարդախության դեպքեր են բացահայտվել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 4-ից 6-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 21 դեպքից բացահայտվել է 20-ը:
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք: Բացահայտվել է կողոպուտի 2, գողության 16, խարդախության 6, խուլիգանության 3, հարկերից խուսափելու և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 2-ական դեպք։
Անցած 2 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար, ինչի հետևանքով 29 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: