Բաժիններ՝

Եվրահանձնաժողովում չեն վախենում Եվրամիությունից Լեհաստանի դուրս գալուց

Եվրահանձնաժողովը (ԵՀ), Լեհաստանին քննադատելով իրավունքի գլխավորության սկզբունքների սպառնալիքի համար, չի վախենում, թե նա դուրս կգա Եվրամիությունից, հայտարարել է ԵՀ-ի առաջին փոխնախագահ Ֆրանց Թիմերմանսը։

Հուլիսի 19-ին եվրակոմիսարների կոլեգիան քննարկել է Լեհաստանում իրականացվող դատական բարենորոգությունը: Թիմերմանսի խոսքով՝ եթե երեք օրենքները, որնոք առայժմ չեն ընդունվել, ուժի մեջ մտնեն, երկրում դատական իշխանությունը կհայտնվի քաղաքական վերահսկողության ներքո: Այս առնչությամբ Եվրահանձնաժողովը պատարստվում է հաջորդ շաբաթ Լեհաստան ուղարկել նոր հանձնարարականներ եւ կիրարկել Եվրամիության օրենսդրության խախտումների կանխման ընթացակարգը:

Բացի դրանից, Թիմերմանսը նշել է, որ ԵՀ-ն մոտ է Եվրամիության մասին պայմանագրի 7-րդ հոդվածի շրջանակներում ընթացակարգի կիրարկմանը, որը կարող է հանգեցնել ԵՄ-ի խորհդրում Լեհաստանին ձայնի իրավունքից զրկման: «Կարճ պատասխանն է ո՛չ»,- ասելէԷ Թիմերմանսը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե ինքը չի վախենում արդյոք Եվրամիությունից Լեհաստանի դուրս գալուց:

Նրա խոսքով՝ «նման բան չի կարող լինել, որ լեհ ժողովուրդը պաշտպանի կառավարությանը, որը հանդես գար Եվրամիությունից դուրս գալու օգտին»: «Լեհաստանը որպես ԵՄ-ի անդամ շատ ավելի է ուժեղ: Պատմության հարյուրամյակի ընթաքում առաջին անգամ է Լեհաստանն ինքը կառավարում իր ճակատագիրը, մասամբ դա Եվրամիության վաստակն է: Ես չեմ կարծում, թե լեհ ժողովուրդը ցանկանա հրաժարվել դրանից»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի առաջին փոխնախագահը, հաղորդելէՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս