Իրանի դեմ նոր պատժամիջոցների հայտարարումը հակասում է տրամաբանությանը. Ռոուհանի
Իրանը կատարում է իր միջազգային պարտավորությունները, նոր հակաիրանական պատժամիջոցների հայտարարումը հակասում է թե՛ տրամաբանությանը եւ թե՛ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) դրույթներին: Կառավարության նիստում այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահ Հասան Ռոուհանին: Նրա հայտարարությունը դարձել է հանրապետության նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր փաթեթի արձագանքը:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ եղել է եւ կմնա հավատարիմ իր միջազգային պարտավորությունների կատարմանը: Հակառակը պնդելու փորձերը, որոնք ձեռնարկվում են վերջին ժամանակներս, արդյունք չեն բերի: Այն, ինչ ԱՄՆ-ը տարբեր պատրվակներով նոր պատժամիջոցներ է հայտարարում Իրանի նկատմամբ, կառուցողական չէ, հակասում է ամեն տեսակ տրամաբանության եւ ԳՀՀՊ-ի դրույթներին»,- կարծում է ԻԻՀ-ի նախագահը, որի ելույթի տեքստը տարածել է Tasnim գործակալությունը:
Հուլիսի 18-ին ԱՄՆ-ի վարչակազմը հայտարարել է 18 կազմակերպությունների եւ անձանց սեւ ցուցակ մտցնելու մասին, որոնք աջակցում են Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրին, Իրանի ռազմական գնումներին եւ «Իսլամական հեղափոխության պահապանների» զորակազմին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը`AP