Ֆրանսիայի բանակի Գլխավոր շտաբի պետը պաշտոնաթողություն է խնդրել. AFP
Ֆրանսիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Պիեր դը Վիլիեն պաշտոնաթողություն է խնդրել երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հետ խորը տարաձայնությունների ֆոնին: Այս մասին հաղորդել է AFP-ն։
Ինչպես նշված է, Մակրոնն արդեն ընդունել է դը Վիլիեի պաշտոնաթողությունը: Մակրոնի եւ դը Վիլիեի միջեւ տարաձայնությունները վերջին շաբաթներին սրվել են պաշտպանական բուջեի կտրուկ կրճատման՝ կառավարության պլանների ֆոնին: Դը Վիլիեն հանդես է եկել գործադիր իշխանության այդ մտադրությունների քննադատությամբ, ինչից հետո անցյալ շաբաթ հանրապետության նախագահը, երկրի Ազգային տոնի առթիվ կայացած ժողովում ելույթ ունենալով ֆրանսիացի զինվորականների առջեւ, գեներալին հրապարակայնորեն ենթակարգության պահպանման կոչ է արել: Դե Վիլիեն զինվորական ծառայության մեջ է 1975 թվականից: Ֆրանսիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնը նա զգաղեցրել է 2014 թվականի փետրվարից: