Բաժիններ՝

Վաշինգտոնում կայացած FIRST Global ռոբոտաշինության միջազգային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող թումոցիների թիմը գրավեց երրորդ տեղը

Հպարտությամբ հայտնում ենք, որ Հայաստանը ներկայացնող թումոցիների թիմը գրավեց երրորդ տեղը և արժանացավ բրոնզե մեդալի Վաշինգտոնում կայացած FIRST Global ռոբոտաշինության միջազգային օլիմպիական խաղերում, որոնց մասնակցում էին թիմեր աշխարհի 163 երկրներից։

Մրցույթի շրջանակներում արտակարգ արդյունքներ ցուցաբերելով՝ Թումոյի պատանիները հայտնվեցին առաջատարների թվում և մրցունակ պայքարում գրավեցին երրորդ տեղը՝ զիջելով Եվրոպայի հավաքական թիմին և Լեհաստանի թիմին։

Թիմի անդամներն են 14-ից 18 տարեկան թումոցիներ Լևոն Բալագյոզյանը, Մարիա Տեր-Մինասյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Տիգրան Կիրակոսյանը, Արամ Մադանցյանը, Լիլիթ և Աշոտ Թառումյանները և նրանց ղեկավար, Թումոյի ռոբոտաշինության դասընթացավար Հայկ Ոսկանյանը։ Հաղթանակած թիմը Երևան է ժամանելու հուլիսի 21-ին ժամը 13։45, և Թումոյի անձնակազմն ու ուսանողները մեկնելու են օդանավակայան՝ պատանիներին դիմավորելու։

Թումոյի թիմն ու ղեկավարությունը հորդորում են բոլորին միանալ իրենց օդանավակայանում և սատարել Հայաստանը պատվով ներկայացրած պատանիներին։

Հավելյալ տեղեկատվության համար կամ հարցերի դեպքում զանգահարեք Թումոյի հաղորդակցման բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանին՝ 077332821։

Թումո թիմ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31