Բաժիններ՝

Ադրբեջանում հայտնում են «լրտեսների նոր ցանց» բացահայտելու մասին. razm.info

Razm.info-ն գրում է. Հուլիսի 19-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հայտնել է Ադրբեջանում «լրտեսների նոր ցանցի» անդամներին հայտնաբերելու և ձերբակալելու մասին: Ըստ այդ երկրի ՊԱԾ հաղորդագրության՝ լրտեսներից մեկը փորձում էր լքել երկրի տարածքը, սակայն նրան, ինչպես նաև «ցանցի այլ անդամների» ձերբակալել են:

Ադրբեջանի ՊԱԾ մամուլի ծառայության հաղորդագրությունւմ նշվում է.

«ՊԱԾ կողմից իրականացված հակահետախուզական միջոցառումների արդյունքում երկիրը լքելու փորձ կատարելիս ձերբակալվել է Մուխթար Յաղուբովը (Muxtar Yağubov), ով արտասահմանյան հատուկ ծառայության օրգանների հանձնարարությամբ Ադրբեջանի տարածքում լրտեսության ճանապարհով հավաքված տեղեկությունները ցանկանում էր փոքր չափի էլեկտրոնային ինֆորմացիոն կրիչով դուրս բերել երկրից»:

«Պետեկան դավաճանության» հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակներում Բաքվում և Ադրբեջանի այլ շրջաններում հայտնաբերվել և բերման են ենթարկվել «լրտեսական ցանցի» անդամները: Բերման ենթարկվածների ընդհանուր ցանկը՝

Յաղուբով Մուխթար Ջամալ օղլու (Yağubov Muxtar Camal oğlu),
Ահմադով Շաքիր Խանլար օղլու (Əhmədov Şakir Xanlar oğlu),
Զեյնալլը Զեքա Աբիշ օղլու (Zeynallı Zəka Abış oğlu),
Աբասզադե Սաբուհի Օգթայ օղլու (Abbaszadə Səbuhi Oktay oğlu),
Նուրիև Խուդաշյուքյուր Մաջիդ օղլու (Nuriyev Xudaşükür Məcid oğlu),
Հուսեյնով Քեմալեդդին Իսախան օղլու (Hüseynov Kəmaləddin İsaxan oğlu):
Բերման ենթարկված անձանց նկատմամբ դատական կարգով խափանման միջոց է սահմանվել կալանավորումը:

Համաձայն նույն հաղորդագրության՝ կալանավորված անձանցից առգրավվել են «արտասահմանյան հատուկ ծառայության օրգանների» հետ նամակներ, փոխանցելու համար նախապատրաստված տվյալներ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս