Նախագծով առաջարկվում է` «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Նալբանդյան փողոց 28 հասցեում գտնվող շենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից բաժնային մաս հանդիսացող հողամասն օտարել դասական աճուրդով:
Եվրամիության գործընկեր չորս երկրներ՝ Չեռնոգորիան, Ալբանիան, Նորվեգիան եւ Ուկրաինան, Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները երկարացրել են մինչեւ 2018 թվականի հունվարի 31-ը:
Կատարը ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնից տեղեկատվություն է ստացել այն մասին, որ նա մտադիր է ամերիկացի պատվիրակների ուղարկել Պարսից ծոցի դիվանագիտական ճգնաժամը լուծելու համար:
2017թ. հուլիսի 30-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Սևանի լողափերից մեկում անձնական հարցերի շուրջ Է.Հովհաննիսյանի, վերջինիս հոր, եղբոր և այլ անձանց միջև, այդ թվում՝ նաև 28-ամյա երիտասարդը, տեղի է ունեցել վիճաբանություն: Առաջացած ծեծկռտուքի ժամանակ Է.Հովհաննիսյանի հայրը՝ ծնված 1957թ., հայտնվել է գետնին՝ անգիտակից վիճակում և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ արձանագրվել է նրա մահը։ Է.Հովհաննիսյանը, իմանալով հոր մահվան լուրը, ավտոմեքենայով եղբոր հետ գնացել է հանգստյան գոտու տարածքից հեռացած՝ վիճաբանությանը մասնակցած անձանց հետևից:
Թուրքիայի Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (CHP) միացել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) Ստամբուլում կազմակերպած ակցիային:
Մոլդովայի իշխանությունները Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին հայտարարել են պերսոնա նոն գրատա: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով հանրապետության նախարարների կաբինետին:
«Սևիլիայի» սանը չդավաճանեց հարազատ ակումբին: Նավասը տեղափոխվեց «Սևիլիա» ազատ գործակալի կարգավիճակով՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագրի ավարտից հետո, որի կազմում նա հանդես էր գալիս 2013 թվականից: Կիսապաշտպանը կնքել է 4-ամյա պայմանագիր:
Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հնարավոր է համարում, որ Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին Վրաստանին կարտահանձնվի այն բանից հետո, երբ հայտնվի Ուկրաինայում:
«Կա 834 կանգառ, որից մոտ 350-ն ունեն կանգառասրահներ, բայց դրանցից ես ինքս գոնե մեկը չեմ տեսել, որ մատչելի լինի սայլակ օգտագործող մարդուն։ Եթե որևէ հրաշքով ես հայտնվեմ կանգառում և սպասեմ այն հույսով, որ լինելու է ավտոբուս, օրինակ՝ անձրևի դեպքում, ես չեմ կարող նույն իրավունքից օգտվել, ինչ մյուս քաղաքացիները»։
Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և «Արար» հիմնադրամի ներկայացուցիչները կառավարության ղեկավարին են զեկուցել համակարգի ախտորոշման արդյունքները և ֆունկցիոնալ ստորաբաժանումների գործունեության խոչընդոտները՝ ներկայացնելով կառուցվածքային նոր առաջարկություններ:
Գերմանիայի կառավարությունը չի արգելի դիզելային ավտոմոբիլները, այլ կսահմանափակվի սոսկ վնասակար արտանետումները նվազեցնելու վերաբերյալ արտադրողներին ներկայացվող պահանջով:
Ձերբակալվել է Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) Վանի նահանգից ընտրված պատգամավոր Լեզգին Բոթանը:
Ադրբեջանի իշխանությունները չեն կարողանում ներել անհնազանդ Նարդարան ավանի բնակիչներին, նրանց ձերբակալված ներկայացուցիչների նկատմամբ շարունակում են կիրառել անմարդկային միջոցներ:
Նոր Մոսկվայում օգոստոսի 2-ին տեղի է ունեցել ազգությամբ հայ և ուզբեկ շինարարների միջև ծեծկռտուք, որի հետևանքով 6 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:
Այս ամռանը Սանշեշը տրանսֆերային շշուկների գլխավոր գործող անձանցից մեկն էր: Հեռանկարային ֆուտբոլիստը շատ քիչ խաղային պրակտիկա է ստանում «Բավարիայում», ուստի նրա համար լավագույն տարբերակը կլինի տեղափոխությունը մեկ այլ ակումբ, որտեղ նա կարող է դրսևորել իրեն և շարունակել աճել:
Օգոստոսի 3-ից 30 օրացուցային օրով կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը: Այս մասին տեղեկանում ենք «Գազպրոմ Արմենիա»-ի հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայությունից:
Հայաստանի 17 առևտրային բանկերը միասին 2017 թվականի առաջին կիսամյակում պետբյուջե են վճարել 21 մլրդ 651.6 մլն դրամի հարկեր և տուրքեր
17-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած։
Օգոստոսի 2-ին, ժամը 14:19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկում, կան տուժածներ:
Նրա խոսքով՝ պատճառը երևի թե այն է, որ հաշմանդամության կարգ ստանալու չափորոշիչները խստացվել են, մասնավորապես՝ երրորդ կարգ ստացողների համար: Մինչդեռ ըստ նրա՝ շատ մարդկանց ճակատագրեր հենց այդ կարգից են կախված, ինչը շատ մտահոգիչ է:
Օգոստոսի 3-ից 7-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38…41 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
21-ամյա կենտրոնական կիսապաշտպան Նաիրի Մինասյանը, ով ներկայացրել է Հայաստանի բոլոր տարիքային հավաքականները, հրավիրվել է նաև ազգային հավաքական, ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել Երևանի «Բանանցի» կազմում:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է իբր Սիրիայում զոհված ռուս զինծառայողների գաղտնի թաղումների վերաբերյալ տեղեկատվությունը:
Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը օգոստոսի 2-ին հավաստիացրել է, որ Կատալոնիայի անկախության հանրաքվեն, որը տարածքային իշխանությունները պլանավորում են անցկացնել հոկտեմբերի 1-ին, չի կայանա:
Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՊԵԿ-ի հիշյալ պաշտոնյան, «Զենքի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգի խախտմամբ, ապօրինի ձեռք է բերել և պահել ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության 35 մարտական փամփուշտներ:
Վարդան Գերավետյանը, հացադուլով պայմանավորված, հրաժարվել է ընդունել բժշկի նշանակած դեղամիջոցը, իսկ Տիգրան Մանուկյանն առողջության հետ կապված գանգատներ չի ներկայացրել: Աշխատակազմի մասնագետներն ուսումնասիրել են նաև նրանց բժշկական փաստաթղթերը և պահման վայրի պայմանները: Այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետները կապ են հաստատել նաև Վարդան Գերավետյանի պաշտպանի հետ:
Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի հետաքրքրությունների «շորթ-լիստում» 6 ֆուտբոլիստ կա, որոնց թվում է նաև «Ռեալ Սոլթ Լեյքի» հայազգի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Այդ մասին հաղորդում է Նորությունների դաշնային գործակալությունը:
Հյուսիսատլանտյան դաշինքը կորուստներ է կրել Աֆղանստանի Ղանդահար հարավային նահանգում իր ավտոշարասյան վրա կատարված հարձակման հետեւանքով:
Կրեմլը ՌԴ-ի դեմ ամերիկյան պատժամիջոցների վերաբերյալ Սպիտակ տան «հայտարարությունների որոշ հակասականություն» է արձանագրում: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
2017թ. հուլիսի 12-ին՝ ժամը 14:00-16:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում գործող գեղեցկության սրահից գաղտնի հափշտակել է քաղաքացու դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար: