Բաժիններ՝

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զինվորականներ են զոհվել ավտոշարասյան վրա գրոհի հետևանքով

Հյուսիսատլանտյան դաշինքը կորուստներ է կրել Աֆղանստանի Ղանդահար հարավային նահանգում իր ավտոշարասյան վրա կատարված հարձակման հետեւանքով: Այդ մասին հաղորդվում է Twitter-ում Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռորոշ աջակցություն» առաքելության էջում։

«Վճռորոշ աջակցությունը» հաստատում է, որ ՆԱՏՕ-ի ավտոշարասյունը կեսօրին գրոհի է ենթարկվել Ղանդահարում: Հարձակման հետեւանքով կան կորուստներ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, նշվում է, որ աշխատանք է տարվում լրացուցիչ տվյալներ հավաքելու ուղղությամբ:

Ավելի վաղ «Սինհուա» գործակալությունը տեղեկացրել է պայթյունի մասին, որն օգոստոսի 2-ին որոտացել է Ղանդահարի նահանգի օդանավակայանից ոչ հեռու: Միջադեպը տեղի է ունեցել օտարերկրյա ռազմական ավտոշարասյան անցնելու ժամանակ: Հետաքննության նախնական վարկածի համաձայն, ավտոմեքենայի ղեկին գտնվող մահապարտը գործի Է դրել պայթուցիկ սարք:

ՆԱՏՕ-ի «Վճռորոշ աջակցություն» առաքելությունն Աֆղանստանում գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Նրա գլխավոր խնդիրն անվտանգության ազգային ծառայությունների աշխատողների, ոստիկանության եւ զինծառայողների պատրաստումն է: Դաշինքի կայքում զետեղված տեղեկատվության համաձայն, ներկայում Աֆղանստանում տեղաբաշխված են ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ գործընկեր պետությունների շուրջ 13 հազար զինծառայողներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս