Կողոպուտ կատարողին ճանաչողներին խնդրում ենք արձագանքել:
«Սրանք նախնական տվյալներն են, հիմնական ուսումնասիրությունները և հաշվարկները կկատարվեն արդեն հրդեհաշիջման աշխատանքների ամբողջական ավարտից հետո»,-ասել է Աղասյանը՝ պարզաբանելով, որ հրդեհն ընդգրկած 2,5-3 հազար հա գոտում կան տարածքներ՝ ավազուտներ, կղզյակներ, որտեղ կենդանիները կարող էին պատսպարվել կրակից:
26-ամյա երիտասարդը օգոստոսի 13-ից տուն չի վերադարձել:
ԱԺ «Ելք» խմբակցությունը պատրաստվում է շրջանառության մեջ օրենքի նախագիծ դնել, որով կառաջարկվի բացառել այն դեպքերը, երբ քրեակատարողական հիմնարկներն Ազգային ժողովի պատգամավորներին թույլ են տալիս տեսակցել ձերբակալված կամ կալանավորված այն անձանց, որոնց տեսակցությունների վրա նախաքննության մարմինն արգելք է դրել:
ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը, որը սատարում էր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին, մամուլից է տեղյակ, որ հանդիպումներ չեն լինում։ Ինչ վերաբերում է հնարավոր միավորումներին, ապա կարծում է, որ դրանք կլինեն։ «Կարծում եմ, որ առաջիկայում կլինի աշխուժություն»,- ասաց մեր զրուցակիցը։
Հյուսիսային Կորեան պետք է ցուցադրի միջուկազերծման հարցում մտադրությունների լրջությունը Միացյալ Նահանգների հետ բանակցություններ սկսելու համար: Այդ մասին բրիֆինգում հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 15-ին Շահումյանի շրջանում դիմավորել է ոչ պաշտոնական այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, որից հետո միասին ծանոթացել են շրջանում գործող տնտեսական մի շարք նախագծերի:
ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին ի պատասխան միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից դուրս գալու հնարավորության մասին Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի արած հայտարարության, ասել է, որ Թեհրանին թույլ չեն տա միջուկային զենք ունենալ:
Պայթյուն է տեղի ունեցել Կարակասի մետրոյի «Վենեսուելայի հրապարակ» կայարանում: Այդ մասին հայտնել է El Nacional-ը՝ հղում անելով ականատեսների: Մետրոպոլիտենի ներկայացուցիչները հայտնել են, որ միջադեպը՝ մի շարք ոչ մեծ պայթյուններ, ընդհատումներ է առաջացրել մետրոյի աշխատանքում:
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածներից:
Երևանի «Աերացիա» թաղամասի բնակիչ Արթուր Հարությունյանին ՀՀ ոստիկանության գրպանահատության դեմ պայքարի ծառայողները բերման են ենթարկել Կենտրոնականի բաժին գողություն կատարելու կասկածանքով:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 15-ին, ժամը 18:31-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Ղազարյան փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ վայր տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ (մոտ 1 մ) և տեղափոխել անվտանգ տարածք:
ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից օգոստոսի 16-ին՝ տեղական ժամանակով ժամը 05:07-ին (Գրինվիչի ժամանակով` 01:07-ին), գրանցվել է հյուսիսային լայնության 40.770 և արևելյան երկայնության 44.350 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Սպիտակ քաղաքից 10 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 15-ին՝ ժամը 19:51-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել ՀՀ Լոռու մարզի Այգեհատ և Ծաթեր գյուղերի միջնամասի անտառում: Ինչպես տեղեկացրին նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացել են որակավորման վերջին փուլը: Անգլիական «Լիվերպուլ»-ը արտագնա խաղում գերազանցեց գերմանական «Հոֆեյնհայմ»-ին 1:2 հաշվով: Մոսկվայի ԲԿՄԱ-ն նվազագույն հաշվով հաղթեց «Յանգ Բոյզ»-ին: Լիսաբոնի «Սպորտինգ»-ի և Բուխարեսի «Ստյաուա»-ի միջև հանդիպումն ավարտվեց առանց դարպասի գրավմամբ: Կիպրական ԱՊՕԷԼ-ը 2 գնդակ ուղարկեց չեխական «Սլավիա»-ի դարպասը: «Ղարաբաղ»- «Կոպենհագեն» հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով: Չեմպիոնների լիգայի որակավորման վերջին փուլի ևս […]
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն անվերապահորեն կատարելու նպատակով ՀՀ կառավարությունն Արդարադատության նախարարությանը կհատկացնի 3 600 եվրոյին համարժեք դրամ: Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության օգոստոսի 17-ի նիստի օրակարգում:
Չինաստանում էլեկտրամոբիլների եւ հիբրիդային ավտոմոբիլների քանակը գերազանցել է մեկ միլիոնը: Այս մասին իր կայքում հայտնել է ՉԺՀ-ի հասարակական անվտանգության նախարարությունը:
Իսպանական Women’secret մակնիշը, որը ներքնազգեստներ եւ տնային հագուստ է արտադրում, թողարկել է լողազգեստների նոր հավաքածու:
ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունն (NASA) օգոստոսի 21-ին կանխատեսվող Արեգակի լրիվ խավարման դիտարկումներն ԱՄՆ-ի տարածքում կազմակերպելու համար կծախսի 7,7 միլիոն դոլար:
Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը, որն աշխարհի ամանհարուստ մարդն է, կատարել է 2000 թվականից ի վեր բարեգործական նպատակներով իր ամենախոշոր նվիրատվությունը:
Թարմ և մշակման ենթարկված սխտորը սելենի հրաշալի աղբյուր է, որը լյարդին օգնում է դետոքսիկացիայի գործընթացում։
Շուրջը նայելով որոշումներ ընդունելու վատ սովորությունը խորհրդային մարդկանց մոտ ներդրվել է դեռ վաղ մանկությունից:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Եղիսաբեթի աշտարակի ժամացույցը, աշտարակ, որը հայտնի է որպես Բիգ Բեն, առաջիկա չորս տարում չի ղողանջի վերականգնողական աշխատանքների կատարման պատճառով:
Անգլիայում ամփոփվել են տեղական պրեմիեր-լիգայի՝ երկրի գլխավոր ֆուտբոլային դիվիզիոնի պատմության մեջ լավագուն գոլի ընտրության քվեարկության արդյունքները:
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Արագածոտնի մարզում մանկահասակ երեխայի մահվան դեպքի առթիվ:
Շվեդիայում հազվագյուտ սպիտակ որմզդեղն են տեսագրել:
Օրինակ՝ Էջմիածնի սարքաշինական գործարանը հայտ է ներկայացրել Ռուսաստանից հրավիրելու ուղղաթիռաշինության գործարանի գլխավոր տնօրենին: Ակնկալում ենք, որ այդ երկրներից կունենանք բազմվթիվ հյուրեր»,-ասաց նա ու հավելեց, որ մոտ օրերս նամակ կուղարկեն նաև կառավարություն՝ ծանոթանալու նաև նախաձեռնության նկատմամբ կառավարության վերաբերմունքին: Սա լրացուցիչ անգամ ցույց կտա մեքենաշինարարներին, որ կառավարությունը մտահոգ է արդյունաբերության այս ճյուղի զարգացմամբ:
Բրիտանացիների մեծամասնությունը հավանություն չի տալիս Թերեզա Մեյի գործունեությանը Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնում:
Ինսայդեր Էվան Բլասսը, որը նաեւ հայտնի է evleaks նիկով, հայտնել է Android-ի նոր տարբերակի թողարկման ստույգ ժամկետը:
«Ադրբեջանը գիտակցում է Արեւմուտքի հետ հարաբերությունների կարեւորությունը անվտանգության եւ տնտեսական բարգավաճման համար, սակայն այն ունի խնդիրներ, որովհետեւ չի հավատում ժողովրդավարությանը եւ չի կիրառում ժողովրդավարություն»: