Ծառայությունների փաթեթների պահանջվածության մասին է խոսում նաև այն փաստը, որ BeeTV հավելվածի ներբեռնումների թիվն արդեն գերազանում է 70 հազարը, և մենք բացարձակ առաջատար ենք Հայաստանի մոբայլ հեռուսատեսության շուկայում:
Վայոց ձորում խոշոր հրդեհի հեղինակը դեպքի պահին եղել է անչափահաս որդու հետ, փորձել են հրդեհը հանգցնել, սակայն չեն կարողացել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, Սերժ Սարգսյանի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ ասել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
adidas Originals մարզական մակնիշը թողարկել է Original is never finished շարքի հերթական տեսանյութը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ժողովրդականության վարկանիշը նոր ռեկորդային ցածր ցուցանիշ է արձանագրել. պետության ղեկավարի գործունեությանը հավանություն է տալսի ամերիկացիների միայն 34 տոկոսը:
Չինաստանի Անհոյի նահանգի Խուայնան քաղաքի շրջանում շահագործման է հանձնվել աշխարհում խոշորագույն լողացող արեւային էլեկտրակայանը. այն գտնվում է ջրավազանում, որը գոյացել Է նախկին ածխահանքում:
Եթե կարմիր խաղողը ներառեք սննդակարգում, կկարողանաք ամրացնել առողջությունը։ Steptohealth.ru կայքը ներկայացրել է 5 պատճառ, թե ինչու է հարկավոր կարմիր խաղողը ներառել սննդակարգում։
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պատասխանատվություն է կրում եզդիների, քրիստոնյաների և մահմեդական-շիիթների ցեղասպանության համար:
«Ադրբեջանական կողմը բավականին մեծ հետաքրքրություն է ցուցաբերում տվյալ գործով և միշտ տեղեկություններ է ստանում այն մասին,որը պետք է քննության գաղտնիք լինի: Մենք այդ ամենը արձանագրում ենք և եթե չհասանք մեր օրինական պահանջներին, այդ գործողությունների վերաբերյալ նյութեր ենք պատրաստելու: Հուսով եմ, որ այդպիսի առիթ չի լինի, գործընթացը կգնա իր բնականոն հունով և կստանա օրինական հանգուցալուծում»,- ասաց Կիրակոսյանը:
Զինված ավազակախմբերն օգոստոսի 15-ին հրթիռակոծել են Հալեպի Ալ-Աքրամիա շրջանը, ինչի հետևանքով զոհվել է 4 խաղաղ բնակիչ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Խոսրովի անտառի պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի օդային հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ֆանտան գյուղում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ։
Ադրբեջանի ֆինանսների նախարարության հաղորդմամբ` այդ երկրի բյուջեում առաջացած ճեղքվածքը ընթացիկ տարվա հունվար-հուլիսին կազմել է 354,9 մլն մանաթ:
Այսպես, վերը նշված բազմադրված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործով մեղադրյալներ, «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորներ Հ. Ա.-ն, Լ. Ս.-ն և Վ. Շ.-ն հաղորդումներ են տվել ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու դեպքերի վերաբերյալ:
ՄԱԿ-ը 5,9 միլիոն դոլար կհատկացնի ԿԺԴՀ-ում սաստիկ երաշտից տուժածներին օգնելու համար:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօրվանից՝ օգոստոսի 15-ից, մեկնել է կարճատև արձակուրդ, որն անցկացնելու է Արցախի Հանրապետությունում: Այս մասին տեղեկացրել է վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը:
ԱՄՆ-ի նախագահի անկանխատեսելիության եւ նրան կապված վտանգավորության մասին հարուստ վերլուծական գրականություն կա միջազգային կենտրոնների հրապարակումներում եւ հատկապես միջազգային մամուլում: Նախորդ վարչակարգի օրով դեպի բնականոնացում ընթացող իրանա-ամերիկյան եւ Կուբա-ԱՄՆ հարաբերություններում արդեն կտրուկ շրջադարձեր են կատարվել. տակավին. հարավամերիկյան տարածաշրջանում թեժ իրավիճակներ են ստեղծվում Վաշինգտոնից Կարակաս սպառնական ոճի հռետորաբանության առաստաղի բարձրացումով:
ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում անփոփոխ թողնել դրամավարկային պայմանները, ինչի արդյունքում գնաճն աստիճանաբար կավելանա
Պատճառն այն է, որ բանկի թոփ-մենեջմենթը հայտնվել է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դիմա կիրառված պատժամիջոցների ցանկում։
Ինչպես նշվում է, ընկերությունը կշարունակի կանոնավոր չվերթեր կատարել, իսկ Գերմանիայի կառավարությունը 150 մլն եվրո վարկ կտրամադրի վերակազմման ժամանակաշրջանը հաղթահարելու համար:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության Նախագահ Ռամ Նաթ Քովինդին՝ Հնդկաստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում օգոստոսի 15-ին ՝ ժամը 15:00-ին տեղի կունենա դատական նիստ ԱՆ քրեակատարողական վարչության կողմից ներկայացված Հրաչյա Հարությունյանի՝ ՌԴ-ի դատավճիռը Հայաստանում ճանաչելու միջնորդության վերաբերյալ:
CHP-ական պատգամավոր Օզգյուր Օզելը, ով ներկայումս ղեկավարում է կուսակցության խորհրդարանական խմբակցությունը, անդրադառնալով Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրեր առաջ CHP առաջնորդ Քըլըչդարօղլուի հասցեին արած հայտարարությանը ասել է. «Եթե նախագահը չպարզաբանի, թե տեղեկությունն ինքը որտեղից և ումից է ստացել ուրեմն զրպարտիչ է»:
ՀՀ Բնապահպանության նախարարությունը հրապարակում է «Խոսրովի անտառ» արգելոցում բռնկված հրդեհի պատճառած վնասի նախնական չափը: ՀՀ ԲՆ Կենսառեսուրսների գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը նշեց, որ նախնական հաշվարկների համաձայն` հրդեհի տարածքը ընդգրկել է 2,5-3 հազար հա, որի 8-10 տոկոսը անտառածածկ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանն ընդունել է Իրաքի Հանրապետության կապի նախարարության պատվիրակությանը` կապի և ենթակառուցվածքների պետական ընկերության (ITPC) գլխավոր տնօրենի պաշտոնակատար Նադիմ Լաֆթա Խաջուր Ալ-էլայաուվիի գլխավորությամբ:
Կոլումբիայի նախագահ Հուան Մանուել Սանթոսը հայտարարել է, թե լատինաամերիկյան որեւէ երկիր չպիտի հանդուրժի ամերիկյան ռազմական որեւէ միջամտություն Վենեսուելայում, «եւ այդ հարցն անգամ չպիտի քննարկվի»։
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի բացօթյա կինոսրահի մեծ էկրանին օգոստոսի 18-ին, ժամը 20:30 -ին կցուցադրվի «Աստվածները երևի խենթացել են» ամերիկյան ֆիլմարտադրության կատակերգությունը:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) ընդլայնում է միջազգային փոխհամագործակցության սահմանները՝ սերտացնելով ՏՏ ոլորտի կապերն Իրանի հետ:
Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունն առաջարկում է գույքահարկից ազատել զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց, այդ թվում` պայմանագրայիններին: «Ելք» խմբակցությունը համապատասխան օրենքի նախագիծ է շրջանառության մեջ դրել: «Խնդիրն այն է, որ ՀՀ Զինված ուժերի սպաները մինչեւ ծառայության 20-րդ տարին ազատված են գույքահարկից, իսկ 21-րդ տարում արդեն զրկվում են այդ արտոնությունից:
«Զիկատար բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ում հրդեհավտանգ իրավիճակ չի հայտնաբերվել, իրականացվում է շուրջօրյա հերթապահություն, իրավիճակը վերահսկելի է: