Բաժիններ՝

Ինսայդերը հայտնել է Android O-ի թողարկման ժամկետը

Ինսայդեր Էվան Բլասսը, որը նաեւ հայտնի է evleaks նիկով, հայտնել է Android-ի նոր տարբերակի թողարկման ստույգ ժամկետը: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։

Բլասսը պնդում է, որ Android 8.0-ն կամ էլ Android 0-ն, մատչելի կդառնա օգոստոսի 21-ից մինչեւ 27-ն ընկած միջակայքում: «Ամենայն հավանականությամբ, այն վաճառքի կհանվի ամսի 21-ին»: Օգոստոսի սկզբին համանման տեղեկատվությամբ հանդես էր եկել IT-փորձագետ Դեւիդ Ռադոկը: Նա նաեւ հայտարարել էր, որ Android-ի նոր տարբերակը կարող է վաճառքի հանվել ամսվա վերջին:

Google-ն Android 8.0-ն ներկայացրել է այս տարվա մայիսին Google I/O խորհրդաժողովում: Համակարգը ձեռք է բերել հավելվածների համար նոր սահմանափակումներ, որոնք աշխատում են ֆոնային ռեժիմում, ինչն օգնում է բարելավելու սարքի աշխատանքը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս