Օգոստոսի 21-ին, ժամը 17.00-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Այվազովսկու և Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել է էլեկտրասյանը:
Իրաքի իշխանությունները հուլիսի սկզբին պաշտոնապես հայտարարել են Մոսուլում ԻՊ-ի դեմ հաղթանակ տանելու մասին, որի ազատագրման գործողությունը շարունակվում էր 2016 թվականի հոկտեմբերից:
Ավելի վաղ «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Նեյմարը, ով այս ամառ տեղափոխվեց ՊՍԺ, հայտարարել էր, որ կատալոնական ակումբն ավելի լավ ղեկավարության է արժանի:
Բանակային նոր ուսումնական փուլը մեկնարկել է օգոստոսի 14-ին: 1-ին փուլում մարտավարաշարային պարապմունքներ են կատարվել ջոկ, դասակ, վաշտ, գումարտակ և զորամաս օղակներում, որոնց արդյունքում մասնակից բոլոր ստորաբաժանումները ներդաշնակվել և բերվել են մարտական պատրաստականության պատշաճ մակարդակի:
Միաժամանակ նշենք, որ 2018 թվականի հունվարի մեկից Հարկային օրենսգրքի համապատասխան դրույթներով վերացվելու է այլ պետություններում գրանցված մարդատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարների գանձման պահանջը:
Օգոստոսի 21-ին Մոսկվայի ամենախիտ բնակեցված շրջաններից մեկում` Հյուսիսային Բուտովոյում, բացվել է հայկական արտադրանքի ցուցահանդես, որտեղ ներկայացվել են թեթև արդյունաբերության, գյուղատնտեսական վերամշակող արտադրությամբ զբաղվող ընկերությունների արտադրանքը, ինչպես նաև հայկական հուշանվերներ:
Պետական մարմինները կա՛մ անտեղյակ են սրա մասին, կա՛մ դիտարկում են, որպես հասարակ հացի փուռ, որը սեփականատերը մաս-մաս վաճառում է։ Իրականում կատարվում է ստրատեգական նշանակության կոմբինատի ակտիվների իրացում, ինչը չի կարելի դիտարկել որպես սեփականատիրոջ մասնավոր շահ։ Պետական մարմինները պետք է անհապաղ իրականցնեն կոմբինատի ներկայիս ակտիվների գույքագրում և կոմբինատի հաշվապահական հաշվեկշռում վերջիններիս արտացոլման համապատասխանության ստուգում:
Նախարարը նշել է, որ ճանապարհներից մի քանիսը փակվել են, կատարվում է կորած մարդկանց որոնում:
Բորժոմի անտառում (Սամցխե-Ջավախքի տարածաշրջան) հրդեհը մարելու համար Վրաստանի իշխանությունները դիմել են հարեւան բոլոր երկրների, ինչպես նաև ԵՄ-ի երկրների օգնությանը: Այդ մասին հայտնել է Վրաստանի Հանրային հեռարձակողի Առաջին ալիքը՝ վկայակոչելով երկրի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիին:
Գարո Փայլանը Քարամանի դեմ Թուրքիայի դատախազություն բողոք է ներկայացրել ժողովրդի մեջ միմյանց նկատմամբ ատելություն սերմանելու և քրիստոնյաներին նվաստացնելու մեղադրանքներով:
Լիբանանի բանակը Սիրիայի հետ սահմանին սկսել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ մնացած լեռնային շրջանների մաքրումը
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 23-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Թուրք-իրանական զինված ուժերը պատրաստվում են ՔԱԿ-ի դեմ ուղղված գործողություններ իրականացնել Իրաքի հյուսիսում` Քանդիլում, Ավաշինում, Բաթուֆայում, Զափում, Բերվարիում և Չեմչուում:
Տասը մարդ ենթադաբար գտնվում է փլվածքների տակ, այդ թվում՝ երեք երեխա: Նրանք համարվում են անհայտ կորած, իսկ շուրջ 30 բնակիչներ տեղափոխվել են տեղական հիվանդանոցներ, նրանցից շատերը ծանր վիճակում են:
ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ է նշանակվել փաստաբան Լյուդվիկ Դավթյանը։ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի նախկին տեղակալ Վարսեր Կարապետյանը Միացյալ Նահանգներում վերապատրաստվելու (Fulbright scholar program) նպատակով ազատվել էր աշխատանքից:
Տեղական իշխանությունների վերջին տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է երկու կին, վիրավորվել՝ 39 մարդ:
Հրատապ օգնություն ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը երեխայի` առաջին դասարան ընդունվելու տարվա օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների ընթացքում տարածքային սոցիալական աջակցության գործակալություն /բաժին/ պետք է ներկայացնի առաջին դասարան հաճախելու մասին տեղեկանք:
Օգոստոսի 22-ին՝ ժամը 08:19-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 07:03-ին Ցխալտուբո շրջանի Քութայիսի-Սամտրեդիա ավտոճանապարհի 21-րդ կմ-ին՝ Պարցխանականեվի գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. «Mercedes-Benz Vito» մակնիշի 34 UM 996 պետհամարանիշի միկրոավտոբուսը (վարորդ՝ 1984 թ. ծնված Գրիգոր Այդինյան) բախվել է տրակտորին:
Օգոստոսի 20-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Բալահովիտ գյուղի Կենտրոնական փողոցում 1950 թ. ծնված Գրիշա Ասատրյանին և 2015 թ. ծնված Արամ Ասատրյանին վրաերթի ենթարկելու մասին:
Կիևում վստահ են, որ ամերիկյան ածխի շնորհիվ Ուկրաինան առանց խնդիրների կանցկացնի 2017–2018 թվականների ջեռուցման սեզոնը:
Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի, որտեղ հանդիպում կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը 2017-ի մայիսի 3-ին Աստանայում տեղի ունեցած Սիրիական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ժամանակ հուշագիր են ստորագրել: Հուշագրի կետերի համաձայն`3 երկրները, ստանձնելով հրադադարի երաշխավորների դեր, Սիրիայում պետք է ստեղծեն անվտանգության գոտիներ:
Թրամփը խստացրել է ԱՄՆ-ի դիրքորոշումը Իսլամաբադի նկատմամբ: Նրա վարչակազմը նախազգուշացրել է, որ կարող է նվազեցնել անվտանգության ոլորտում Պակիստանին ցուցաբերվող օգնությունը, եթե նա չկանխի զինյալների կողմից անվտանգ պատսպարանների օգտագործումն իր տարածքում:
Օգոստոսի 22-ին՝ ժամը 02:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դեմիրճյան և Պռոշյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հունահռոմեական ոճի ըմբիշ աշխարհի եռակի չեմպիոնի Արթուր Ալեքսանյանի հնարքը ճանաչվել է աշխարհի առաջնության մրցումային առաջին օրվա լավագույն հնարք:
ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից մեր խորին ցավակցությունն եմ հղում Պերճ Զեյթունցյանի ընտանիքին ու մտերիմներին, ինչպես նաև բազմաթիվ ընթերցողներին:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու և առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 22-ին ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդաքլյանին:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյբուքայան իր էջում հրապարակել է Արթուր Ալեքսանյանի լուսանկարն ու գրել. «Կեցցե՜ս, Արթո՛ւր ջան, հպարտանում ենք քեզնով»: