Լիբանանի բանակն սկսել է Սիրիայի հետ սահմանի մնացած շրջանների մաքրումն ԻՊ-ից
Լիբանանի բանակը Սիրիայի հետ սահմանին սկսել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ մնացած լեռնային շրջանների մաքրումը: Այդ մասին հայտնել է Լիբանանի NNA ազգային գործակալությունը: Նրա տվյալներով՝ բանակը տարածքների ազատագրումն սկսել է օգոստոսի 22-ի առավոտյան ինտենսիվ հրետանային նախապատրաստությամբ: Լիբանանյան բանակի սակրավորները շարունակում են ազատագրված տարածքների ականազերծումը:
Լիբանանի բանակի հրամանատարությունն օգոստոսի 19-ին հայտարարել է Սիրիայի հետ սամանին ԻՊ-ի դեմ «լեռնային շրջանների լուսաբացը» ռազմական գործողությունն սկսելու մասին: Բանակի առջեւ խնդիր է դրված ահաբեկիչներից ազատագրել 120 քառակուսի կիլոմետր տարածք: Մարտական գործողությունների առաջին երեք օրը բանակն իր վերահսկողության տակ է վերադարձրել 80 քառակուսի կիլոմետր տարածք՝ ոչնչացնելով ԻՊ-ի մի քանի տասնյակ կրակային դիրքեր և վերացնելով ավելի քան 30 զինյալների, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: