Բաժիններ՝

Հայտնի են դարձել Սիրիայի և Իրաքի տարածքում թուրք-իրանական համատեղ գործողությունների մանրամասները

Ինչպես հայտնի է, Թուրքիան և Իրանը պատրաստվում են Սիրիայում և Իրաքում իրականացնել համատեղ ռազմական գործողություններ: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Թուրք-իրանական հիմնական գործողությունները, համաձայն երկու կողմերի բարձրաստիճան ԶՈՒ պաշտոնյաների հայտարարությունների, ուղղված են լինելու հիմնականում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալների դեմ:

Թուրք-իրանական զինված ուժերը պատրաստվում են ՔԱԿ-ի դեմ ուղղված գործողություններ իրականացնել Իրաքի հյուսիսում` Քանդիլում, Ավաշինում, Բաթուֆայում, Զափում, Բերվարիում և Չեմչուում:

Ըստ նախնական պայմանավորվածության` Իրաքի հյուսիսում տեղի ունենալիք համատեղ գործողությունները տևելու են 8-10 օր, որի ժամանակ ռմբակոծվելու են ՔԱԿ-ին պատկանող 19 դիրք:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգոստոսի 21-ին հայտնել էր, որ Թուրքիան և Իրանը կարող են համատեղ ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի տարածքում գործող ահաբեկչական կազմակերպությունների դեմ ևս:

Նախագահի փոխանցմամբ, ինչպես Իրաքում համատեղ գործողությունների շուրջ պայմանավորվածությունները, այս հարցը նույնպես քննարկվել է օգոստոսին տեղի ունեցած Իրանի և Թուրքիայի գլխավոր շտաբի պետերի հանդիպման ժամանակ: Իրանը և Թուրքիան պատրաստվում են նաև Իրաքի հյուսիսում գործողություններ իրականացնել Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031