Հապալասը հաճախ են սուպեր մթերք անվանում, քանի որ այն մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում։ 9 պատճառ՝ այս հատապտուղը սննդակարգ ներառելու համար։
2016 թվականի փետրվարին Ազգային հիշողության ինստիտուտի աշխատակիցները 2015 թվականին մահացած գեներալ Չեսլավ Կիշչակի (ԼԺՀ-ի հանգուցային դեմքերի մեկի) տանը առգրավել, իսկ այնուհետև հրապարակել են «գաղտնի փաստաթղթեր», որոնք իբր մատնանշում են, որ Վալենսան հատուկ ծառայությունների գործակալ է եղել ԼԺՀ-ի ժամանակներում: Մասնավորապես, փաստաթղթերի մեջ կա հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մասին համաձայնագիր՝ «Լեխ Վալենսա: Բոլեկ» ստորագրությամբ:
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողները օգոստոսի 21-ին, ժամը 16.00-ին, բերման են ենթարկել 1994 թ. ծնված Արամ Ա.-ին, որը օգոստոսի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելը) 1-ին մասի մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար:
2016թ. 1-ին կիսամյակում գրանցվել է սպանության 39, սպանության փորձի 17 դեպք, 2017թ. նույն ընթացքում՝ սպանության 25, սպանության փորձի 13 դեպք, ինչը վկայում է, որ սպանության դեպքերը նվազել են 35,9%-ով, իսկ սպանության փորձի դեպքերը՝ 23,5 %-ով:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Կապանում 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. քրեական գործն ուղարկվել է դատարան:
Խոսելով Էրդողանի մասին՝ գերմանացի նախարարը նշել է. «Արդեն երկար ժամանակ է, ինչ մենք փորձում ենք Էրդողանի նկատմամբ տրամաբանական մոտեցում ցուցաբերել, բայց հասկացել ենք, որ երբեմն ավելի լավ է նրան և իր ասածները հաշվի չառնել»:
Շառլ Ազնավուրը ժամանել է Լոս Անջելես՝ օգոստոսի 24-ին մասնակցելու «Փառքի ծառուղում» իր աստղի բացման պաշտոնական արարողությանը:
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2017թ. պլանի համաձայն` ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբն օգոստոսի 22-ից 24-ը Մոսկվայում մասնակցում է ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբների օպերատիվ վարչությունների պետերի աշխատանքային քննարկումներին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության օրակարգում գտնվող հարցեր, ինչպես նաև անդրադարձել են հետագա ծրագրերի զարգացման հնարավորություններին և հեռանկարներին:
Օգոստոսի 20-ին հրդեհ է բռնկվել Վրաստանում՝ Բորժոմիի Խարագաուլի ազգային արգելոցի տարածքում (Դաբա գյուղի մոտ): Նախնական տվյալներով՝ կրակն արդեն ոչնչացրել է շուրջ 5 հա բուսածածկ տարածք:
«Զվարթնոց» օդանավակայանից կամովին բաժին է ներկայացել 1944 թ. ծնված Էրետա Ա.-ն, որը 2014թ. մայիսի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Քենեդու քանդակը Մերիլեբոն-ռոուդ բանուկ ավտոմայրուղու վրա The Sunday Telegraph թերթի ընթերցողների միջոցներով տեղադրվել էր Դալլասում 1963 թվականին նրա սպանությունից երկու տարի անց: Ընդհանուր առմամբ հանգանակվել էր ավելի քան 50 հազար ֆունտ սթեռլինգ (64,4 հազար դոլար):
Լիդիանը հրապարակում է Ամուլսարի բնապահպանական կառավարմանը վերաբերող վերջերս հրապարակված մի քանի զեկույցների անկախ ուսումնասիրություններ
«Ես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նշանակել եմ 2017 թվականի հոկտեմբերի 21-ին և փաստաթուղթն ուղարկել եմ կոնտրասիգնացիայի (համատեղ ստորագրման)»,- ասել է Մարգվելաշվիլին ճեպազրույցում:
Զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ ուսումնասիրել Հրազդանում կենցաղային աղբի վերամշակման կայանի կառուցման տեխնիկական տվյալները և համագործակցության հնարավորությունները:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանն օգոստոսի 22-ից 27-ը մասնակցում է ՌԴ Մոսկվայի մարզի Կուբինկայում անցկացվող «Արմիա-2017» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին և ցուցահանդեսին:
Առնվազն 33 մարդ է վերքեր ստացել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում մարդատար գնացքը բախվել է դատարկ շարժակազմին, որը կանգնած էր Ֆիլադելֆիայի (Փենսիլվանիայի նահանգ) արվարձանի կայարանում:
Օգոստոսի 20-ին հաղորդվել էր Մարտունի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում կայանված Ի.Գ-ն պատկանող «ՎԱԶ-211200» ավտոմեքենայի սրահից «JVS» մոդելի նվագարկիչ և բարձրախոսներ գողանալու մասին:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը զառանցանք է որակել ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն այն մասին, թե հայկական բանակում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով երկու բարձրաստիճան պաշտոնյա է վիրավորվել:
Ռուսաստանն ու Թուրքիան ստորագրել են С-400 զենիթահրթիռային համալիրների վերաբերյալ պայմանագրիրը, որի համաձայն` Ռուսաստանը պետք է նշյալ համալիրները մատակարարի Թուրքիային:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 1985թ. ծնված տղամարդը մարմնական վնասվածքներն ստացել է ոչ թե ավազակային հարձակման, այլ՝ վիճաբանության ընթացքում:
Համաձայն դիմումի՝ բազմաբնակարան շենքի կոյուղաջրերը լցվել են նկուղ: Այս հարցով բազմիցս դիմում է ներկայացվել «Վեոլիա Ջուր» ընկերություն, բայց խնդրի լուծման ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել:
Եզրափակիչները կկայանա Երևանի ժամանակով 21:00-ին:
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի պատճառով վայրի որոշ կենդանիներ և թռչուններ տեղափոխվել են հարակից անվտանգ շրջաններ:
Արեգակի խավարումը տնից դուրս չգալով դիտել ցանկացողների թիվն այնքան մեծ է եղել, որ NASA TV կայքը, որտեղ տիեզերական գործակալությունը վարում էր իրադարձությունների ուղիղ հեռարձակումը, խավարումից ոչ շատ առաջ շարքից դուրս է եկել:
78-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես վկայում են ուսումնասիրության արդյունքները, ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը պաշտպանում են արևմտյան և կենտրոնական տարածաշրջաններում, իսկ հարավում և արեւելքում հիմնականում հանդես են գալիս դաշինքին անդամակցության դեմ: Դոնբասում հարցման մասնակիցների 50 տոկոսը հանդես է եկել ՆԱՏՕ-ին անդամակցության դեմ, իսկ հարցվածների 19 տոկոսը՝ կողմ:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բազմակողմանի քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ԴԱՀԿ առանձին ծառայողների կողմից պատշաճ չեն կատարվել օրենքով սահմանված իրենց ծառայողական պարտականությունները, և անհիմն ձգձգվել է կատարողական վարույթի ընթացքը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի օգոստոսի 25-ից Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա-Զավարյան փողոց, Տիգրան Մեծի պողոտա- Նար Դոսի փողոց, Տիգրան Մեծի պողոտա-Գլինկայի փողոց և Արցախի պողոտա-Ռոստովյան փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություներ: