Բաժիններ՝

Իտալիայի Իսկյա կղզում երկրաշարժից մարդիկ են զոհվել, կան տասնյակ տուժածներ

Առնվազն երկու մարդ է զոհվել Նեապոլյան ծոցի Իսկյա կղզում օգոստոսի 21-ի երեկոյան տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով: Այս մասին հայտնել է Rai News 24 հեռուստաալիքը՝ վկայակոչելով փրկարարական ծառայությունները:

Նրանց տվյալներով՝ տասը մարդ ենթադաբար գտնվում է փլվածքների տակ, այդ թվում՝ երեք երեխա: Նրանք համարվում են անհայտ կորած, իսկ շուրջ 30 բնակիչներ տեղափոխվել են տեղական հիվանդանոցներ, նրանցից շատերը ծանր վիճակում են:

Իսկյա կղզում երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 21:30-ին (Երևանի ժամանակով 00:30-ին): Ճշտված տվյալներով՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել է 4, իսկ էպիկենտրոնը գտնվել է ծովում՝ մոտավորապես 10 կիլոմետր խորության վրա: Ստորգետնյա ցնցման հտեւանքով տասնյակ շենքեր են քանդվել: Փրկարարները չեն բացառում, որ փլվածքների տակ կարող են գտնվել այլ զոհեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս