Բաժիններ՝

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը չհայտարարված այցով ժամանել է Իրաք

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը չհայտարարված այցով ժամանել է Իրաք: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:

Նշվում է, որ Մեթիսը Իրաք է ժամանել հանդիպելու երկրի ղեկավարների հետ և քննարկելու հետագա քայլերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:

Իրաքի իշխանությունները հուլիսի սկզբին պաշտոնապես հայտարարել են Մոսուլում ԻՊ-ի դեմ հաղթանակ տանելու մասին, որի ազատագրման գործողությունը շարունակվում էր 2016 թվականի հոկտեմբերից:

Թալ Աֆար քաղաքի ազտագրման գործողությունը երկրի կառավարության ղեկավար Հայդեր ալ Աբադիի հրամանով սկսվել է օգոստոսի 20-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031