![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը բողոք է ներկայացրել թուրքական թերթի սյունակագրի դեմ
![](https://168.am/wp-content/uploads/2017/08/902647.jpg)
Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) հայազգի պատգամավոր Գարո Փայլանը բողոք է ներկայացրել ընդդեմ թուրքական «Յենի Շաֆաք» պարբերականի սյունակագիր Հայրեթթին Քարամանի:
Այս մասին հայտնել է Գարո Փայլանը իր ֆեյսբուքյան էջում:
«Յենի Շաֆաք»-ի սյունակագիր Քարամանը գրառում էր կատարել, որով վիրավորել էր քրիստոնյաներին: «Գյավուրից բարեկամ դուրս չի գա, խոզի կաշվից էլ՝ սփռոց»,- գրել էր սյունակագիրը:
Քարամանը իր գրառման մեջ հավելել էր նաև Ղուրանից հատվածներ մահմեդական և ոչ մահմեդական ժողովուրդների փոխհարաբերությունների վերաբերյալ:
Գարո Փայլանը Քարամանի դեմ Թուրքիայի դատախազություն բողոք է ներկայացրել ժողովրդի մեջ միմյանց նկատմամբ ատելություն սերմանելու և քրիստոնյաներին նվաստացնելու մեղադրանքներով: