Բաժիններ՝

Լավրովը և Թիլերսոնը քննարկել են Սիրիայի ապաէսկալացման գոտիները

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Ռեքս Թիլերսոնը քննարկել են Սիրիայի ապաէսկալացման գոտիների շուրջ երկու երկրների փոխգործակցության հեռանկարները: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարությունը:

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են սիրիական հակամարտության լուծման շուրջ հետագա փոխգործակցության հեռանկարները՝ ապաէսկալացման գոտիների կայուն գործառման շեշտադրումով»,- նշել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում:

Սիրիայի ապաէսկալացման գոտիների աշխատանքը քննարկվում է Աստանայում՝ սեպտեմբերի 15-ին ավարտվող բանակցությունների վեցերորդ փուլում: Այդ գոտիներից մեկը՝ Սիրիայի հարավում, ստեղծվել է ԱՄՆ-ի եւ Հորդանանի մասնակցությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930